Հունաստանի խորհրդարանը ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ կընդունի
Международные новостиՀունաստանի խորհրդարանի օրակարգ է բերվել ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի նախագիծ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հունական ԶԼՄ-ները, Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն հայտարարել է, որ «Այլատյացության դեմ» օրենքում ավելացվել է Պոնտոսի հույների, հայերի եւ Փոքր Ասիայի ցեղասպանությունների հերքումը քրեականացնելու վերաբերյալ հոդված:
«Օրինագծի վերջնական տարբերակի համաձայն` Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների հերքումը հանցագործություն կհամարվի: Բացի այդ, կքրեականացվի նաեւ հունական եւ միջազգային դատարանների վճիռներով ընդունված ցեղասպանությունների հերքումը», -ասել է հույն նախարարը:
Նշվում է, որ օրինագիծը Հունաստանի խորհրդարանում կքննարկվի օգոստոսի 26-27-ին տեղի ունենալիք նիստում: