Էբոլա վիրուսի բռնկումը կարող է տևել 6-ից մինչև 9 ամիս. ԱՀԿ
Международные новостиԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարծում Է, որ Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի բռնկումը, վիրուս, անցյալ տարվա դեկտեմբերից որի զոհ է դարձել 1350 մարդ, կտևի 6-ից մինչև 9 ամիս: Այս ժամկետները նշված են վիրուսի դեմ պայքարի «ճանապարհային քարտեզում», որը մշակում են առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի հատուկ գործակալության մասնագետները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հաշվի առնելով, թե ինչպես Է զարգանում իրադրությունը և նոր դեպքերի մասին հաղորդագրություններն այնպիսի «թեժ կետերում», ինչպիսիք են Գվինեան, Լիբերիան և Սիեռա Լեոնեն, բռնկումն առայժմ չի ավարտվել: Այս պլանը նախատեսված է 6 – 9 ամսվա համար»,- լրագրողներին հայտնել է ԱՀԿ-ի մամուլի քարտուղար Ֆադելա Շայիբը:
Ըստ որում ԱՀԿ-ի ներկայացուցիչը խոստովանել Է, որ «ոչ ոք չգիտե, թե Էբոլայի ներկայիս բռնկումը երբ կավարտվի»: «Բռնկումը երկրում ավարտված կհայտարարվի այն դեպում, երբ դրա երկու ինկուբացիոն շրջանները, որ հավասար Է 42 օրվա, կանցնեն առանց ախտահարման նոր դեպքերի»,- ընդգծել Է Շայիբը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ ընդամենն Արևմտյան Աֆրիկայի երեք հիշյալ երկրներում գումարած Նիգրիայում վերջին ութ ամիսներին հիվանդությամբ, որի դեմ գրանցված դեղորայք կամ պատվաստանյութեր չկան, վարակվել Է 2473 մարդ:
Այս պահին առավել բարդ իրավիճակ Է ստեղծվել Լիբերիայում: Այստեղ զոհերի ընդհանուր թիվը հասել Է 576-ի: Գվինեայում մահացածների թիվը կազմում Է 396, Սիեռա Լեոնեում՝ 374, Նիգերիայում՝ 4:
Օգոստոսի 8-ին ԱՀԿ-ն այս սուր վիրուսային ծանր վարկի բռնկումը հայտարարել Է սպառնալիք միջազգային առողջապահությանը՝ դրա դեմ պայքարի համար պահանջելով 100 միլիոն դոլար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: