Իրաքում տեղահանվել է մոտ 1.5 մլն մարդ. ՄԱԿ
Международные новости
ՄԱԿ-ի հումանիտար հարցերը համակարգող վարչությունը ներկայացրել է օգոստոսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Իրաքում իրավիճակի վերաբերյալ զեկույց, որում նշվում է, որ շարունակում է լուրջ մնալ մարդկանց զանգվածային տեղահանման խնդիրը, գրում է Корреспондент-ը։
Մասնավորապես՝ ամբողջ երկրում տեղահանվում է 1.45 մլն մարդ, ինչը պայմանավոված է, առաջին հերթին, զինված խմբավորումների տարածմամբ Մոսուլ քաղաքի հյուսիս-արևմուտքում և արևելքում, ինչպես նաև Ջալավլա և Սինջար շրջաններում։
«Մեծ թվով մարդիկ մնում են թակարդում և չունեն հիմնական ծառայություններին հասանելիություն։ Ավելանում են հաղորդագրություններն այն մասին, որ մարդկանց վաճառք է իրականացվում երկրի ներսում և երկրի սահմաններից դուրս»,- ասվում է զեկույցում։