Հնդկաստանում արգելել են Ինդիրա Գանդիին նվիրված ֆիլմի պրեմիերան
Международные новостиՀնդկաստանում արգելել են երկրի նախկին վարչապետ Ինդիրա Գանդիի սպանության մասին ֆիլմի պրեմիերան, քանի որ այն, իշխանությունների կարծիքով, գովաբանում է այդ հանցագործությունը գործածներին և կարող է անկարգություններ հրահրել, գրում է РИА Новости-ն։
Kaum De Heere («Հասարակության ադամանդները») ֆիլմը պատմություն է 2 սիկհերի մասին, ովքեր եղել են Գանդիի թիկնապահները, որոնք էլ սպանել են վարչապետին, երբ վերջինս հրամայել է զորքեր ուղարկել սիկհ անջատողականների հետ հակամարտության ճնշման համար։
Գանդիի սպանությունից հետո Հնդկաստանում խռովություններ են սկսվել, որոնց հետևանքով սպանվել է ավելի քան 3.000 սիկհ։
Գանդին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1966-1977 և 1980-1984 թվականներին: