Ереван, 15.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


Վրացագետն անհանգստացած է Հյուսիսային Հայաստանի պատմական հուշարձանների պատկանելության վիճահարույց հարցերով

Վրացագետ Արկադի Ակոպովն անհանգստացած է Հյուսիսային Հայաստանի պատմական հուշարձանների պատկանելության վիճահարույց հարցերով: Խնդիրն, ըստ պատմաբանի նոր չէ, այն առաջ է եկել 19-րդ դարում, երբ վրացիներն առաջին փորձերն են արել «սեփականաշնորհել» Տայքի ողջ մշակութային շերտը՝ այն վերագրելով վրացական էթնոսին: Այնինչ, կան վառ վկայություններ այն մասին, որ դրանք պատկանել են հայ քաղկեդոնականներին՝ ուղղափառ հայերին: Այս գործընթացը, ցավոք, շարունակվում է նաև այսօր: «2012 թվականից սկսած մինչ օրս վերականգնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող 2 հուշարձան՝ առաջինը Իշխանի եկեղեցին՝ կառուցված 7-րդ դարում հայոց Ներսես 3-րդ կաթողիկոսի կողմից: Այդ եկեղեցին 9-րդ դարում որոշակի վերափոխումների է ենթարկվել ու օծվել է քաղկեդոնական ծեսով: Թեև եկեղեցու արձանագրությունները վրացերեն են, բայց կան հայատառ թվագրումներ»,- ասում է վրացագետը:

Ինչպես նա տեղեկացրեց «Արմենպրես»-ին, 2012 թվականի եկեղեցու վերականգնումն իրականացրել է թուրքական մի ընկերություն՝ վրացական կողմի հետ համատեղ: Երկրորդ եկեղեցին, որի վերականգնման աշխատանքները մեկնարկեցին 2014 թվականի ապրիլին՝ Օշկվանքն է, որի հիմնադրվել է 963 թվականին: «Այստեղ նույնիսկ անունն է խոսում հայկական լինելու փաստի մասին, սակայն վրացիների հետ խոսելիս նրանք պնդում են, որ դա իրենց մշակույթի կարևորագույն ժառանգություններից մեկն է: Խնդիրն այն չէ, արդյոք այնտեղ վրացի հոգևորականներ եղել են թե ոչ, բնականաբար, քանի որ հայերը չեն ունեցել ուղղափառ պատրիարքություն, պետք է ենթարկվեին վրացական կաթողիկոսին՝ Տայքում վրացական թեմեր եղել են: Խնդիրն այն է, թե այդ եկեղեցիներն ում համար են եղել կառուցված:

Տարբեր պատմական փաստերի համադրումից ու թուրքական հարկացուցակներից երևում է, որ այս տարածքի բնակչության գոնե ճնշող մեծամասնությունը, եթե ոչ ամբողջը, եղել է հայ: Այսօր էլ Տայքում կան գյուղեր, որտեղ բնակվում են հայեր՝ ճիշտ է, նրանք մահմեդական են և հայերեն չեն խոսում, բայց գիտեն, որ հայ են: Այդ պատճառով էլ վրացական կողմի այն պնդումը, որ տարածքը վրացական է, վրացական հարավային ծայրագավառ, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ 4-8-րդ դարերում Տայքը եղել է Մամիկոնյանների ժառանգական տիրույթը: 8-րդ դարում նոր Բագրատունիները, արաբների դեմ պայքարելու համար, ընդունեցին քաղկեդոնական դավանանքը՝ վրացական տեսքով: Վրացերենն անգամ 10-րդ դարում եղել է միայն եկեղեցական ժամերգությունների լեզու, մնացած բոլոր դեպքերում կիրառվել է հայերենը: Տեղանունները ևս հայկական են»,- նշեց Արկադի Ակոպովը' բերելով մի շարք այլ ապացույցներ, որ այդ եկեղեցիները հայկական ծագում ունեն: Երիտասարդ վրացագետը այս պարագայում խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում. ելքը քաղաքական դաշտում, պետական մակարդակով լուծելն է: «Կամ էլ գիտական մակարդակում գտնել ելք' հայկական արմատն եր ունեցող վերականգնվող եկեղեցիներում վրացիների հետ համատեղ արշավախմբեր ձեռնարկել, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա, ասենք, հայ ճարտարապետներ ընդգրկել այդ արշավախմբերում, որպեսզի վերականգնման ժամանակ հայկական առանձնահատկությունն ու տարրերը չոչնչացվեն»,- նշեց պատմաբանը' ավելացնելով, որ եթե «Իշխանի եկեղեցին» ամբողջովին արդեն իսկ վերականգնված է վրացական ոճով, ապա Օշկվանքի վերականգնման աշխատանքները դեռ նոր են մեկնարկել, և Օշկվանքի ծագումնաբանությունը «փրկելու» հնարավորություն դեռ կա:

Տայքում, ընդհանուր առմամբ, բացի այս երկուսից, հայկական շատ պատմամշակութային արժեքներ դեռ կան՝ «Մայր Աստվածածին» և Զվարթնոցի նմանությամբ կառուցված «Բանակի» եկեղեցիները, Չորդվանքը և այլ կառույցներ: «Վատն այն է, որ, ի տարբերություն հայերի, վրացական կողմը հզոր քարոզչություն է տանում այն ուղղությամբ' ապացուցելու այս կառույցների վրացական լինելու փաստը, բայց մեր կողմից դա չի արվում: Անհրաժեշտ է հայ ժողովրդի մեջ մասսայականացնել այդ պատմական հուշարձանները՝ բոլորը գիտեն Անիի, Աղթամարի, Արևմտյան Հայաստանի այլ հուշարձանների մասին, բայց հազարից մեկը չգիտի, որ Տայքում մենք ունենք հսկայական պատմամշակութային ժառանգություն: Տուրիստական ընկերությունները պետք է չխուսափեն իրենց երթուղիներում ընդգրկել նաև Տայքը, որտեղ ամեն ծառի հետևում հայկական մի հուշարձան ունենք»,- ավելացրեց Արկադի Ակոպովը:

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА