Ереван, 09.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ամանորյա ավանդույթները գրականության մեջ` Դիքենսից մինչև Գոգոլ

Блог
Մանկական գրականության մեջ իրենց տեղն ունեն այսպես կոչված մանկական ձմեռային գրականությունը, որն էլ իր հերթին պայմանականորեն բաժանվում է հետևյալ խմբերի` Ս Ծննդյան պատմություններ, ժողովրդական հեքիաթներ և հեղինակային ստեղծագործություններ: Առաջին խմբի հիմնադիր համարվում է Չարլզ Դիքենսը, ով 1843 թվականին գրում է «Ս. Ծննդյան արձակ երգը» ծերունի միսթըր Սկրուջի մասին, ով հոգիների հետ հանդիպումից հետո փոխվում է: Այս խմբի առավել զգացական ու նուրբ գործերից է Հանս Քրիստիան Անդերսենի «Լուղկիներով աղջիկը»: Յուրաքանչյուր Սուրբծննդյան պատմության մեջ պարտադիր է հրաշքի գոյությունը և վերածնվում կամ վերափոխվում հերոսը: Սակայն ռուսական գրականության մեջ այն ավելի իրապաշտական դարձավ. ռուս հեղինակներիը հրաժարվեցին հրաշքից և պահպանեցին միայն մանկությանն հատուկ թեմատիկան` մանկություն, սեր, ներողամտություն, սոցիալական թեմատիկ շերտ, բարու հաղթանակ և այլն և արդյունքում կարողացան խորամուխ լինել իրական կյանքի ոգեկան խորքերի մեջ: Այս իմաստով կարելի է հիշատակել Դոստոևսկու հայտնի մահացող փոքրիկ տղան «Փոքրիկը Քրիստոսի գրկում եղևնու տակ» պատմվածքում, կամ Լեոնիդ Անդրեևի պատմվածքի փոքրիկ հրեշտակը, որը հալչեց «չար տղա» Սանկայի լապտերի ջերմությունից: Սրբագրական պատմվածքներ ունեն ռուս շատ դասականներ` Բունինը, Չեխովը, Կուպրինը և այլոք: Այսօր այդ ավանդույթը շարունակում են ժամանակակից հեղինակները, ինչպես օրինակ Օլեսյա Նիկոլաևան: Այս պատմությունների մեջ առանձնանում է Նիկոլայ Գոգոլի «Սուրբ Ծննդյան գիշերը», որը ոչ այնքան պատմվածք է, որքան հեքիաթ` գրված ժողովրդական սյուժետային կտորների համակցությամբ: Այստեղ մենք տեսնում ենք, թե ինչպես են կենդանանում վերստին հին ռուսական հեթանոսական սովորություններն ու ավանդույթները և միախառնվում զուտ քրիստոնեական տոնի ու տոնին հատուկ սովորությունների ու ավանդույթների հետ: Իհարկե բոլոր մասնագետներն էլ ընդունում են այսօր, որ ժողովրդական հեքիաթները արտացոլում են հին հավատալիքները. նույն բոլորիս շատ սիրելի Ձմեռ Պապին հայտնի Մորոզկան է կամ Մորոզ Իվանովիչը, որը ռուսական տպագիր գրականության մեջ հայտնվել է 1840 թվականին` Վ. Օդոևսկու «Իրինեյ պապիկի հեքիաթները» ժողովածուում, և հանդիսանում է հեթանոսական այն աստվածությունը, ով համարվում է ձմեռային ցրտի ու սառնամանիքի տիրակալը: Պետք է ասել, որ Ձմեռ Պապին որևէ աղերս չի ունեցել ոչ Ս Ծնունդի ոչ Նոր Տարվա հետ.դեկտեմբերի 24-25-ին, որ ձմեռային արևադարձի օրն էր, տոնախմբվում էր նոր Արևի` Կոլյադայի ծնունդը (այստեղից են առաջացել «կոլյադկաները»). Միայն XIX դարի վերջին, երբ Ալեքսանդր II Ազատարար ցարը չկարողացավ եվրոպական Սանտա Կլաուսին ընտելացնել Ռուսաստանում, Ձմեռ Պապը սկսեց հարազատանալ Ս Ծննդյան տոնի հետ: Հեղափոխությունից հետո Ձմեռ Պապին էլ Ամանորն էլ, Ս Ծնունդն էլ անհետացան և միայն 1930-ական թթ «վերակենդանացավ» Ձմեռ Պապին, այն էլ նորովի: Խորհրդային գրականության մեջ Սուրբծննդյան պատմությունները ասպարեզից հեռանում են, երևույթ, որը երբեք եվրոպական գրականության մեջ տեղի չի ունեցել: Հեքիաթները խորհրդային իրականության մեջ արդեն միայն Ամանորյա էին, ինչպես օրինակ Ս. Մարշակի «Տասներկու ամիսները»: Հետաքրքրական է, որ Ս Ծննդյան պատմությունների սյուժեները տարբեր ժողովուրդների մոտ կրկնվում են: Գրիմմ եղբայրների կողմից մշակված «Սառնամանիք տատիկը» շատ նման է իր սյուժեով ռուսական Մորոզկայի հեքիաթին: Բավական բարդ ճակատագիր ունեցել է նաև եվրոպական Սանտա Կլաուսը: Բոլորն էլ գիտեն, որ Սանտա Կլաուսի նախատիպը համաքրիստոնեական նշանավոր Սուրբ Նիկողայոս Սքանչելագործն է, ով իր ողջ հարստությունը բաժանել է աղքատ ընտանիքներին ու չքավոր երեխաներին: Այս պատճառով էլ եվրոպական մայրցամաքում վանականները Ս. Նիկողայոսի օրը ու նաև Ս Ծննդին ցայսօր նվերներ են բաժանում երեխաներին, որոնք սովորաբար լինում են քաղցրեղենով լի տոպրակներ: Սանտա Կլաուսի ներկայիս կերպարը ստեղծվել է միայն 1823 թ. «Ս. Ծննդյան գիշեր կամ Ս․ Նիկողայոսի այցելությունը» մանկական բանաստեղծությամբ, որի հեղինակն ամերիկացի Քլիմենթ Մուրն է: Այդ ժամանակ էլ Սանտայի մոտ հայտնվում են սահնակ, եղջերուներ, ծխնելույզների մեջ մտնելու և բուխարու մոտ կախված նասկիների մեջ նվերներ թողնելու սովորությունը: Ինչ վերաբերում է ժողովրդական սովորություններին ու ավանդույթներին, ապա այստեղ ևս կան նմանություններ: Հին Գերմաններն օրինակ նույնպես նշում էին ձմեռային արևադարձի օրը, որը կոչվում է Յոլ. այստեղից էլ գալիս է Ամանորյա տոնածառի գաղափարն ու այն զարդարելու ավանդույթը: Իսկ հրավառությունների ավանդույթը գալիս է Չինաստանից, որտեղ այն կիրառվում է չար ոգիներին հեռացնելու համար: Բավական յուրօրինակ է Ամանորյա ճապոնական ավանդույթը: Ամանորի գիշերն այստեղ տաճարում մեծ տաճարական զանգը զանգահարում են108 անգամ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մի որոշակի մեղք կամ արատ և այն խորհրդանշում է այն, որ մարդիկ հեռացող տարվա հետ հիշատակում են բոլոր հնարավոր մեղքերն ու արատները, որպեսզի նոր տարում հեռու մնան դրանից: Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
«Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»