Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ինչպե՞ս ՀՀ և ՌԴ իշխանությունները «փուռը տվեցին» Հայաստանին

Անգամ լրագրողական ոչ այնքան խորը վերլուծությունը վկայում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համար բերվող հիմնավորումները չեն դիմանում որևէ քննադատության, իսկ մատնանշվող որոշակի դրական երևույթներն ունենալու են միայն առօրեական նշանակություն. պետության հետագա տարիների զարգացումն անկասկած դանդաղելու է՝ չունենալով ռազմավարական ծրագրային հենք: Եվ այսպես, Հայաստանի անդամկցության անհրաժեշտությունը հիմնավորվում էր մի շարք պոստուլատային դրույթներով, որոնց թվում առաջին հերթին կարող ենք առանձնացնել.
1.Անվտանգության հիմնախնդիրը
2.Տնտեսական գործոնը
3.Երկու ժողովուրդների հարուրամյակների ռազմավարական գործընկերությունը... Ինչպես տեսնում ենք՝ վերոհիշյալ հիմնավորումներում առկա են լուրջ հակասություններ, որոնք այդպես էլ մնացին չպարզաբանված: ԵՏՄ-ն ըստ էության տնտեսական համագործակցության կառույց է, բայց ՀՀ անդամակցության համար որպես առաջնային հիմնավորում բերվում է անվտանգության հիմնախնդիրը: Այդ դեպքում ինչի՞ համար է նախատեսված ՀԱՊԿ-ը: Չխորանալով այս հակասական և անտրամաբանական մեկնաբանությունների մեջ՝ փաստենք, որ ոչ մի պարագայում էլ ՀՀ անվտանգության հարցը չի լուծվում և մնում է առկախված: ՀԱՊԿ-ը, որը հանդես է գալիս որպես Վարշավյան պակտի իրավահաջորդ, ըստ էության հավակնություններ ունի և փորձում է դառնալ ՆԱՏՕ-ի համար հակադիր բևեռ: Նմանատիպ աշխարհաքաղաքական նպատակներ ունենալու հետ զուգընթաց ՀԱՊԿ-ը և նրա կենտրոնական խաղացող Ռուսաստանը ոչ միայն ըստ պատշաճի չեն ապահովում իրենց դաշնակից ՀՀ անվտանգությունը, այլ նաև նրան կանգնեցնում են բոլոր դեպքերում անխուսափելի ընտրության առջև: Մի փոքր բարդ է պատկերացնել, թե իր դաշնակիցներին պարբերաբար հանձնող և շահարկող ռազմաքաղաքական բլոկը ինչպե՞ս պետք է կարողանա այլընտրանք դառնալ ՆԱՏՕ-ին: Հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը վերոհիշյալի վառ ապացույցն է: Ինչ վերաբերում է տնտեսական հիմնավորումներին, ապա բոլոր փաստերը վկայում են, որ Հայաստանը տևական ժամանակ զրկվում է ինքնուրույն տնտեսական քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից, ինչն էլ ուղղակի հարված է պետության ինքնիշխանությանը: Որքան էլ որ զավեշտական է, բայց հայ ժողովրդի վերջին հարյուրամյակում ձեռք բերած մեծագույն հաջողությունները համընկել են մեր «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանի վայրիվերումների հետ: Երբ Ռուսաստանը արյունաքամ էր լինում քաղաքացիական պատերազմի և օտարերկրյա ինտերվենցիայի արդյունքում, հայերը կարողացան ինքնուրույն, առանց որևէ տերության վրա հույսը դնելու Սարդարապատում և Բաշ Ապարանում ջախջախել թուրքերին և կերտել Առաջին հանրապետությունը, որը կործանվեց հենց այն ժամանակ, երբ տարածաշրջան վերադարձան ռուսները, բայց արդեն մի փոքր կարմիր երանգներով: Հայերը կարողացան հաղթել Արցախյան պատերազմում, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը գտնվում էր սնանկացած և քաոսային իրավիճակում, բայց երբ իրավիճակը որոշակիորեն կայունացավ՝ մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանում գտնվող այն ամենը, ինչ որ ներքին և հատկապես արտաքին փոխհարաբերություններում կարող էր որպես թելադրող խաղաքարտ օգտագործվեր, հայտնվեց Ռուսաստանի ձեռքում: Բնականաբար, Ռուսաստանի վերոհիշյալ քաղաքականությունը որպես Հայաստանի դժբախտությունների և նման անմխիթար իրավիճակի գլխավոր պատճառ ընկալելը նույնպես անմտություն կլինի: Կայսրությանը չի կարելի մեղադրել կայսերական քաղաքականության համար: Պատճառները պետք է փնտրել տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ապաշնորհ քաղաքականության և արտաքին ուժերի և մարտահրավերների դեմ դիմակայելու մեխանիզմների իսպառ բացակայության մեջ: Բռնաբարվող աղջիկը ինքն է մեղավոր, որ հայտնվել է միայնակ մութ փողոցում և իր հետ չի վերցրել հացի դանակը: Վերջապես հայ ժողովուրդը ինքը պետք է հասկանա, որ Հայաստանը չպետք է ունենա մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ, այլ պետք է ունենա մշտական շահեր: Հայերը տառապում են թերարժեքությամբ ու առանց Ռուսաստանի զարգացման հեռանկարներ չունենալու կեղծ և ողորմելի թեզը, որը լայնորեն շրջանառվում է հատկապես վերջին ժամանակներում, դրա վառ ապացույցն է: Ընդհանրապես, պատմության մեջ ռուսները ընկալվել են որպես դաշնակիցներ հատկապես այն ժամանակ, երբ նրա նվաճողական արշավանքները համընկել են հայ ժողովրդի ազատագրական շարժումների հետ: Բայց արդի շրջանում Ռուսաստանը չի կարող ընկալվել որպես դաշնակից, քանի որ չկան ընդհանուր շահեր: Դեռ ավելին, երկու պետությունների շահերը գտնվում են հակադիր բևեռներում: Հայաստանը փորձում է կայանալ և ռեալիզացվել որպես ինքնուրույն եվրոպական արժեքներ դավանող պետություն, իսկ Ռուսաստանը գործի է դրել իր կայսերական քաղաքականությունը և փորձում է նորանոր ազդեցության ոլորտներ գտնել: Բնականաբար, նման իրադրության պայմաններում Հայաստանը և Ռուսաստանը կա՛մ պետք է խորը հակամարտության մեջ հայտնվեին, կա՛մ էլ ստրկամիտ հայերը «ռազմավարական դաշնակիցներ» հարմարվողական կեղծ լոզունգի ներքո վաճառեին Հայաստանի ինքնիշխանությունը և ռուսներին նվիրեին Հարավային Կովկասում նոր ազդեցության ոլորտ: Ինչպես տեսնում ենք՝ դեռևս ակտիվորեն իրագործվում է երկրորդը. Ռուսաստանը ոչ միայն Հայաստանին ամբողջությամբ ներքաշեց իր ազդեցության ոլորտը, այլ նաև փորձում է վերջինիս անկլավային կարգավիճակ տալ: Կարպիս Փաշոյան Orer.am, վերլուծաբան
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри