Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել
Международные новости
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ կառավարությունը հրաժարական է տվել՝ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի կարգադրության համաձայն, հայտնում է France-Presse գործակալությունը: Պատճառը էկոնոմիկայի նախարար Առնո Մոնտեբուրի կողմից Ֆրանսիայի տնտեսական կուրսի քննադատությունն է եղել:
Նախագահ Օլանդը վարչապետին խնդրել է նոր կառավարություն ձևավորել:
Կառավարության նոր կազմը հայտնի կդառնա օգոստոսի 26-ին: