Մոտ ապագայի «տեղումները» մեր դեմ են
Блог
Որոշ մարդկանց մեծերը ժամանակին չեն ասել իրենց ազգային պատկանելիության մասին, օրինակ, որ դու ազգությամբ հայ ես ու հայերը երբեք էլ հետամնաց չեն եղել, այլ ճանաչվել են հարևան երկրների կողմից որպես օրինակելի ազգ: Մեկ-մեկ մտածում եմ, բայց ինչ մեղք են մեր կանայք: Որտեղից է այս թուրքացած մենթալիտետը մտել հայ արական սեռի մեջ, ասա լավ կնոջ մոտ գոնե ցույց մի՛ տուր թերություններդ, թե չէ մայրուղի դուրս կգաս, մեկ էլ պատահական մի օր ընկերոջդ հետ «սաունա» կգնա, հուսաթափությունից մարդասպանություն կգործես, երեխեքդ կմնան որբ, ու արդեն կարևոր չի լինի, որ դու կարող էիր կանխել այդ ամենը ու գաղութում չհոտեիր․․․Չնայած հայ կանաք էլ են հանդիպում, որոնց վրաներից այնպիսի «գոզահոտ» է փչում, որ ասում ես՝ սրա ամուսինը պատանդ է մնացել ծոցը:
Ամաչում եմ այ մարդ, մեռանք մեզ գովալով, բայց մի հատ շուրջբոլորդ նայիր, էս ինչ է, մամա ջան, արականների մի մասը «ղզղնած իմպոտենտ» են, դրանցից մեկին հարցնես, իսկ դու ի՞նչ գիտես անել սեքսի ոլորտում, իհարկե, կլռի, որովհետև բացի ... կամ ... բան չի իմացել: Մի խոսքով, ես ոնց պտտվում եմ, ծնողն է մեղավոր, որ կամ ժամանակին բահով հարվածել է զավակի գլխին, որովհետև «չի կարելի» կամ էլ ասել է «բալես սաղի ... ..., ես տեր եմ»:
Ու հիմա մեր թերություններն իմացող հարևան ազգը, որ ՀԿ բացի կամ ֆինանսավորի ՀԿ-ին՝ կազմակերպության անունը դնելով «Խոշտանգված մանուկները» կամ «Gestalt հոգեբանություն..», դուրս չգաք փողոց ու չգոռաք. «ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՐԸ», քանզի, եթե տեր ես՝ տիրություն արա, թե չէ ուրիշ մի «ձյաձյա» տիրություն կանի, ու չի բացառվում, որ զավակդ համասեռամոլ կամ անբարոյական կդառնա, իրա երազած պապա-սիրածի հետ և կատի իր ազգությունը, որի մասին դու խեղաթյուրված տեղեկություն ես տվել նրան: Մնում է ՀԿ բացողը կամ «պապան» ադրբեջանցի չլինի, որովհետև էստեղ արդեն չես խոսելու մեր հայերի ուժեղ լինելու, քանակով ավել ու կամ պակաս լինելու մասին, այլ ոսոխը ռեալ իր գործը կանի, առանց ձեռքերը կեղտոտելու, առանց զորքի ու եռանդ ծախսելու: Ու մի հատ էլ որոշների կողմից դա կընկալվի որպես լավություն, բարի գործ, քանի որ հայերը մարդկային խդիրներ ունեին, ու չկարողացան ինքնուրույն լուծել....
Անն Էքսուսի ֆեյսբուքյան գրառումը