Բացահայտվել է 80 երկրներում Գերմանիայի միջոցով իրականացված հետախուզությունը
Международные новостиԸստ «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Գերմանիայի ֆեդերալ տեղեկատվության կազմակերպությունը հետախուզություն է իրականացրել 80 երկրներում, այդ թվում Թուրքիայում և այդ երկրի պաշտոնատարների ու քաղաքացիների մասին տվյալներ է հավաքել:
«Շպիգել» շաբաթաթերթը այդ լուրը հաղորդելով գրեց. «Գերմանիայի ֆեդերալ տեղեկատվության կազմակերպության հետախուզական առաքելությունը ավելի քան 80 երկրներում սկսվել է 2009 թվականից, սակայն Թուրքիայի պարագային դա իրականացվել է թերևս 1976 թվականից»:
Համաձայն այս հաղորդման, Գերմանիայի ֆեդերալ տեղեկատվության կազմակերպության հետախուզության ցուցակում 30 երկրի, այդ թվում Թուրքիայի և Ալբանիայի անունները հիշված են, որպես «Գլխավոր երկրներ», որոնց մասին տեղեկությունները հույժ կարևորություն են ներկայացնում:
Աշխարհի տարբեր երկրներում գերմանացիների հետախուզությունն այն պայմաններում է իրականացվում, երբ անցած տարի Գերմանիայի նախարարապետ Անգելա Մերկելի պարագային ԱՄՆ-ի լրտեսության բացահայտումը հանգեցրեց Վաշինգտոնի դեմ Բեռլինի իշխանությունների զայթույթին: