Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը չեն մասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
Международные новостиԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Հետաքրքիր է, որ պաշտոնական Բաքուն եղբայրական Թուրքիա կներկայանա ընդամենը մեջլիսի նախագահի մակարդակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Hurriyet Daily News-ը նշում է, որ խորհրդարանի նախագահի մակարդակով երդմնակալության արարողությանը Ադրբեջանից զատ ներկա կգտնվի միայն Կոտ դ’Իվուարը:
Ռուսաստանից ներկա կգտնվի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Գերմանիայից' ներքին գործերի նախարար Թոմաս Մայզիրեն, Իրանից' արտգործնախարար Ջավադ Զարիֆը: Միացյալ Նահանգները դեռևս չի հայտնել, թե Վաշինգտոնն ով կներկայացնի երդմնակալության արարողությանը:
Օգոստոսի 28-ին Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը կմասնակցեն նաև Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Տոգոյի, Բուլղարիայի, Մոլդովայի, Մակեդոնիայի, Ալբանիայի, Սոմալիի, Կոսովոյի, Եթովպիայի, Բենինի նախագահները: