Ստեփանակերտում նախապատրաստվում են մեծ շուքով տոնելու ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվան' սեպտեմբերի 2-ի տոնին ընդառաջ՝ Ստեփանակերտում շարունակվում են քաղաքային հուշահամալիրի և փողոցների բարեկարգման ու զարդարման աշխատանքները: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, նշել է, որ աշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ-երկու օրում:
Անդրադառնալով տոնական ծրագրին' Արմեն Հակոբյանը հայտնել է, որ նախատեսվում են տարաբնույթ մարզամշակութային միջոցառումեր, այդ թվում՝ դպրոցականների միջև մինի ֆուտբոլի, փոխանցումավազաքի մրցումներ, մշակութային օջախներում՝ համերգներ, կերպարվեստի գործերի ցուցահանդեսներ, իսկ բուհերում, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ու դպրոցներում առաջին պարապմունքը կնվիրվի ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձին։ «Սեպտեմբերի 2-ի երեկոյան Վերածննդի հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որը կեզրափակվի տոնական հրավառությամբ»,-նշեÕ ¬ է փոխքաղաքապետը: