Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Բավականին լուրջ ռազմական հակամարտության ենք ականատես լինելու». Արմեն Պետրոսյան

Orer.am-ը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ: - Ըստ որոշ փորձագետների, եթե Ֆրանսիան կոմպրոմիսի գնա ֆրանսիայում ապրող մուսուլմանների հետ, դա կնշանակի տեղ տալ իսլամի քաղաքականությանը: Դուք ի՞նչ կասեք այս մասին: -Ըստ իս՝ հարցն իր մեջ երկու ենթաշերտ է բովանդակում: Նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ է ասել «հաշվի նստել» մահմեդականների հետ, որոնց էական մասը հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի, իսկ մյուս մասն այդ երկրում հաստատվել է փախստականի կարգավիճակով։ Այս երկու հատվածն էլ փորձում են ապրել և հարգել այդ պետության օրենքները, օգտվել այդ իրավունքներից՝ ստանձնելով այն պարտականությունները, որոնք իրենց ընձեռնվել են: Այս տեսանկյունից, ցանկացած պետություն, ցանկացած հասարակություն, առավել ևս, երբ դրանք շարժվում են ժողովրդավարության, մարդու և քաղաքացու հիմնարարար իրավունքների և ազատությունների սկզբունքներով, առնվազն պարտավոր են հարգել սեփական քաղաքացուն, նրա սոցիալական, մշակութային, ինչպես նաև կրոնական արժեքներն ու օրինական պահանջները: Այս համատեքստում, նույն Ֆրանսիայի պարագայում, որտեղ ապրող շուրջ 5 մլն մահմեդականներից թեպետ միայն 30 %-ն է փորձում պահպանել կրոնական սկզբունքները և նրանց համար առաջնային են հենց իսլամի արժեքները, սակայն այս պարագայում չի կարելի հաշվի չնստել այդ հանգամանքի հետ և իրականացվող քաղաքականության հիմքում ունենալ այն համոզմունքները, որ դա չի առաջացնի տարաձայնություններ հասարակության առանձին շերտերի շրջանում: Հարցի մյուս բաղադրիչը վերաբերում է ամբողջ աշխարհում իսլամական ծայրահեղական տրամադրությունների աճին, իսկ դրա հիմնապատճառներից մեկն էլ նույն եվրոպական պետությունների, ԱՄՆ-ի, նրանց հարող ուժերի կողմից արդեն տևական ժամանակ իրականացվող քաղաքականությունն է Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում։ Իրենց վարած ուղեգծին ընդդիմացող տարածաշրջանային մի շարք վարչակարգերի տապալմանը նպաստելու իրողությունը հանգեցրել է նրան, որ ստեղծված քաոսային իրավիճակն իրենց շահերին են ծառայեցնում ծայրահեղական տարրերը, որոնք իրենց պայքարը փորձում են իրականացնել թե′ բուն ռազմական գործողությունների թատերաբեմում, թե′ դրանից շատ հեռու՝ օգտագործելով սեփական ողջ ներուժը և ներկայացնելով այդ պայքարը սեփական գաղափարական հիմնավորումներով․ միաժամանակյա պայքար և′ մերձավոր, և′ հեռավոր թշնամու դեմ: Հենց այս հարցում է, որ պետք է վերանայվի Արևմուտքի վարած քաղաքականությունը՝ ծայրահեղական ուժերի դեմ առավել գրագետ պայքար մղելու հարցում: Այդ պայքարը պետք է մղվի ոչ թե ուղղակի, այլ առավելապես տարածաշրջանի չափավոր և աշխարհիկ ուժերի հետ ավելի արդյունավետ համագործակցության միջոցով: - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չաուշօղլուն, իր, այսպես կոչված, «դատապարտող» ելույթը սկսեց խոսքերով, որ Եվրոպայում օրեցօր աճում է իսլամատյացությունը և պետք է պայքարել դրա դեմ․ Եվրոպայի թշնամական վերաբերմունքն է, որ մարդկանց մոտ զայրույթ է առաջացնում, պետք է դրա մասին էլ մտածել: Ի՞նչ էր սա նշանակում, արդյո՞ք Թուրքիան սրանով մեսիջ էր հղում Եվրոպային, որ կաջակցի գրոհայիններին: -Թուրքիան դարձյալ դիմում է այդ երկրի համար արդեն ավանդական դարձած գործելաոճին՝ «պղտոր ջրում ձուկ որսալու» քաղաքականությանը: Տվյալ պարագայում, պաշտոնական Անկարայի և հատկապես Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած վարչակազմի քաղաքական օրակարգի առաջնային նպատակներից մեկն էլ մշտապես եղել է իսլամական աշխարհի առաջնորդի դերը ստանձնելու ուղղությունը: Եվ հենց այս համատեքստում պետք է դիտարկել թուրքական տարբեր աստիճանի պաշտոնյաների հռետորաբանությունը, և Թուրքիայի քաղաքականությունը` տարածաշրջանում ծավալվող գործընթացներում։ Հատկապես Անկարայի երկդիմի դերակատարությունը նկատելի էր սիրիական ճգնաժամում, պաղեստինաիսրայելական հիմնախնդրի շրջանակներում և այլն: Իսկ ինչ վերաբերում է իսլամական ծայրահեղականներին աջակցելու հարցին, ապա առնվազն վերջին երեք տարիների ընթացքում թուրքական իշխանությունները նման քաղաքականություն են իրականացնում Սիրիայի դեպքում: Թուրքական հատուկ ծառայությունները ծայրահեղական տարբեր կառույցների հետ աշխատելու, դրանց գործունեությունը սեփական շահերին համապատասխան ուղղորդելու հարուստ փորձ ունեն, որն անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործել երկրագնդի տարբեր հատվածներում: - Շեյխ Խարիս ան-Նազարին հայտարարել է, որ Ֆրանսիայում սպասվում են ահաբեկչական նոր հարձակումներ. «Դուք չեք գտնվի անվտանգության մեջ, քանի դեռ պայքարում եք Ալլահի, նրա առաքյալների ու հավատացյալների դեմ»: Ի՞նչ սպասենք: Հնարավո՞ր է, որ այս վիճակում սկսվի 3-րդ համաշխարհային պատերազմ: -Այն, որ ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ Եվրոպայում և ընդհանրապես աշխարհի այլ հատվածներում առկա է բավականաչափ բարձր ահաբեկչական սպառնալիք, ակնհայտ է, դա գիտակցում են և դրա դեմ փորձում են պայքարել իրավասու ծառայությունները: Իսկ ալ-Նազարիի և մուսուլմանական ծայրահեղ արմատականության այլ քարոզիչների նմանօրինակ հայտարարությունները ոչ թե պատճառ են, այլ ընդամենը առիթ: Պատճառն, ինչպես արդեն նշեցի, ամբողջ աշխարհում իսլամական ծայրահեղ արմատական տրամադությունների մեծ աճն է, որը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացներով՝ Արևմուտքի դերակատարությամբ, «Իսլամական պետության» ստեղծմամբ, իսլամական ծայրահեղ արմատական կառույցների միջև նկատվող մրցակցությամբ և այլն: Այստեղ ինչն է կարևոր, որ նման բովանդակությամբ կոչերը և ընդհանրապես ծայրահեղական գործողությունները՝ տվյալ դեպքում ահաբեկչական բռնարարքները, հանգեցնում են տրամագծորեն հակառակ արդյունքի՝ ծայրահեղականության դեմ ավելի միասնական և առարկայական պայքարի: Իսկ Արևմուտքում անհատական և համայնքային իրավունքների պահպանության առվել արդյունավետ ճանապարհ կա՝ ի դեմս բողոքի տարաբնույթ գործողությունների, իրավական, դատական գործընթացների և այլն: Եվ այս համատեքստում, գուցե, «համաշխարհային պատերազմ» բնորոշումը մի քիչ վերամբարձ է հնչում, մինչդեռ բավականին լուրջ ռազմական հակամարտության, որը ուղեկցված կլինի նույնքան լուրջ գաղափարական հիմնավորումներով, իմ խորին համոզմամբ՝ ականատես կլինենք: Հարցազրույցը` Ռազմիկ Մարտիրոսյանի
Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank