Թուրքերն ու ադրբեջանցիները համատեղ հակահայկական գործողությունների արձանագրություն են ստորագրել
Թուրքիայի, այսպես կոչված, Հայկական պնդումների դեմ միջագային միությունը (ASIMDER, Իգդիր) եւ Ադրբեջանի մշակույթի եւ ձեռնարկատերերի Վիեննայի միությունը համատեղ հակահայկական գործողություններ կատարելու մասին «Ուժի միասնությունը շարժման մեջ է» կոչված արձանագրություն են ստորագրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական SalamNews լրատվական գործակալությանը հայտնել է ASIMDER-ի առաջնորդ Գյոքսալ Գյուլբեյը:
«Մենք ցանկանում ենք արձանագրություն ստորագրել նաեւ թուրքական ասոցիացիների հետ եւ թյուրքական լոբբի ստեղծել աշխարհում: Հայկական պնդումների հայտնաբերման գծով աշխատանքներն անդրադարձվելու են Ավստրիայում հրատարակվող «Մեր ձայնը» թերթում», -ասել է թուրք ազգայնականը: