ԵԱՀԿ-ի նախագահը կոչ է արել թույլ չտալ Ուկրաինայի իրադրության հետագա Էսկալացում
Ուկրաինայում «ճգնաժամի դիվանագիտական լուծմանը նպատակամղված ջանքերի չթուլացման» կոչով Է հանդես եկել Եվրակազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրգհալտերը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա այս մասին հայտարարել է Գերմանիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ Բեռլինում բացված ամենամյա խորհրդաժողովում: «Անհրաժեշտ է թույլ չտալ (Ուկրաինայի իրադրության) հետագա Էսկալացում»,- ընդգծել Է Բուրգհալտերը:
«Պատասխանատվությունը մեզնից պահանջում Է նախկինի պես բոլոր ուժերով հանդես գալ խաղաղ լուծման օգտին: Բոլոր մակարդակներով երկխոսությունն առաջ շարժվելու միակ ուղին Է»,- նշել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:
«Ներկայումս մենք Եվրոպայի անվտանգության ճգնաժամ ենք ապրում»,- նշել Է Բուրգհալտերը: «Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ օտարացումը, որը տեղի Է ունեցել վերջին տարիներին, ինչպես նաեւ հեռանկարների համատեղ պատկերացման բացակայությունը նպաստեցին ուկրաինական ճգնաժամի ծագմանը»,- կարծում Է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: