Իրանը կարող է արագացնել պաղեստինցիների զինումը
Международные новостиԻրանը վճռական պատասխան կտա Նաթանզի միջուկային համալիրի շրջան իսրայելական անօդաչու թռչող ապարատի ուղարկմանը: Այս մասին օգոստոսի 25-ին հայտարարել է «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի ղեկավարներից մեկը՝ գեներալ Ալի Հաջի Զադեն, տեղեկացնում է«Արմենպրես»-ը:
«Ի հատուցումն Իրանի փակ տարածք անօդաչու հետախույզի ուղարկման, կարող Է արագացվել պաղեստինցիների զինումն Արեւմտյան ափին»,- ասված է «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի պաշտոնական կայքում:
Միեւնույն ժամանակ, ընդգծել Է գեներալը, «մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պատասխան տալու «Հերմես» տիպի անօդաչու թռչող ապարատի ստուգարշավին, որը փորձել Է ճեղքել-անցնել Նաթանզի միջուկային համալիրի պահպանվող շրջան, բայց խփվել Է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից»:
Օգոստոսի 25-ին Իրանի հեռուստատեսությամբ իր ելույթի ժամանակ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարել Է, որ խփված անօդաչու թռչող ապարատի բեկորներն արդեն տարվել են երկրի գիտական լաբորատորիաներից մեկը, որտեղ իրանցի փորձագետները կփորձեն ներբեռնել տվյալները թռչող ապարատի հիշողության բլոկներից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: