Գյումրիի ողբերգության գործում միայն մեկ մեղավորի հարցը չէ. Թևան Պողոսյան
ПолитикаՀայաստանի դատախազությունը հավաստիացնում է, որ երեկ Գյումրիում կատարված հրեշավոր սպանության բոլոր մեղավորները կպատժվեն: Orer.am-ը փորձել է հասկանալ՝ որքանո՞վ է այս հավաստիացումը հավատ ներշնչում՝ հաշվի առնելով Սաֆարովի արտահանձման տխուր նախադեպը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մեզ հետ զրույցում նշում է. «Սաֆարովի դեպքը կապված էր հունգարական դատական համակարգի խնդիրների և հունգարական ժողովրդավարության մակարդակի հետ: Հունգարիայի նախագահը գումարի դիմաց վաճառեց Ռամիլ Սաֆարովին: Խնդիրն այն է, որ մենք պետք է կարողանաք բարձրաձայնել այս հարցը՝ արդարությանը հասնելու հնարավորության համար: Սաֆարովի պարագայում դատապարտություններից այն կողմ գործը չհասավ, իսկ մեզ իրավական լուծումներ են պետք։ Ձեր նշած «վստահության» առումով ասեմ, որ այստեղ բոլոր քաղաքացիները պետք է պահանջատեր լինեն, որ դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները պատշաճ կիրառեն իրենց իրավական մեխանիզմները, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն: Այստեղ մեկ մեղավորի հարց չէ․ պետք է քննվեն դեպքի հետ կապված բոլոր հնարավոր սցենարներն ու վարկածները: Հնարավոր է, որ այդ Պերմյակովին վարձակալել են ադրբեջանցիները: Գուցե ճնշումներ են եղել զորամասում և հանցագործը եղել է աֆեկտի տակ: Այստեղ պետք է յուրաքանչյուր դետալ հաշվի առնել և շաղկապել, որովհետև ամենահեշտն է մեկի վրա բարդել այս գործը և ասել՝ վե՛րջ, մեկին պատժեցինք։ Կան բոլոր իրավական հիմքերը, որ այս գործի ամբողջ քննությունը տեղափոխվի հայկական կողմի վրա:Գործը պետք է հետաքննվի թափանցիկ և լուսաբանվի ժամանակին։ Դա ես համարում եմ ոչ միայն դատախազության, այլ նաև մեր բոլոր քաղաքացիների պարտքը: Հուսանք, որ բոլոր պետական ինստիտուտները՝ իրենց լիազորությունների սահմաններում կաշխատեն, կօգտագործեն նաև ճնշումներ, ինչու ոչ նաև հենց մեր դատախազության վրա, որպեսզի վերջինս պարբերաբար հաշվետու լինի, թե ինչ իրավիճակում է գտնվում գործի քննությունը: Այս հարցում համախմբում է պետք»,-նշում է Պողոսյանը:
Լևոն Փանոսյան