ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավի Պիլայն ասել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն իրաքյան Մոսուլ քաղաքում սպանել է 670 բանտարկյալի և կատարել է սարսափելի իրավախախտումներ, որոնք դասվում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների շարքին: Այս մասին գրում է Yahoo News-ը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության մեջ նշվում է, որ մարդու իրավունքների խախտումները ներառում են թիրախավորված սպանություններ, բռնի կրոնափոխություն, առևանգումներ, մարդկանց առևտուր, ստրկություն, սեռական բռնություն, մշակութային և կրոնական նշանակության վայրերի ավերում և այլն:
Նշենք, որ «Իսլամական պետություն» խմբավորումն Իրաքում գրավել է մի շարք շրջաններ։