«Ֆեյսբուքը» ոչ մեկի հոր բոստանը չէ
Блог
«Ֆեյսբուքը» ոչ մեկի հոր բոստանը չէ, ուստի` խնդրում ու հորդորում եմ ոտքերներդ լվանաք, բերաններդ լվանաք, հետո նոր նստեք համակարգչի առաջ ու ձեր մաղձը թափեք մարդկանց վրա: Ամոթ է այս օրերին խոսել, թե ով ում հետ ու երբ լուսանկարվեց, ով ժպտաց կամ ծիծաղեց: Մի ձեզ նայեք, որ հերթական տականք ստատուսը գրելով` հրճվում ու դիվիդենտներ եք շահում այս կամ այն նկատառումներով:
Այնուամենայնիվ, ճանաչված դերասանուհու, հաղորդավարուհու կամ հայտնի որևէ գործչի մասին ստատուս գրելուց առաջ, նեղություն քաշեք ձեր հետույքը պոկեք համակարգչի առջեւ դրված աթոռից եւ հայելու առաջ կանգնեք: Վստահեցնում եմ` այնտեղ շատ ավելի ծիծաղելի ու ողբերգական տեսարան է ձեզ սպասում:
Հրանտ Սարաֆյանի ֆեյսբուքյան գրառումը