Գյումրու և Երևանի ցույցերի տարբերությունները
Блог
Ի տարբերություն Գյումրիի` Երևանում հիմնականում հավաքվել էին բազմաթիվ դերասաններից ավելի շատ էկրան բարձրացող «ակտիվիստները», ովքեր ինչպես միշտ բախումներ հրահրեցին ոստիկանների հետ: Պարզից էլ պարզ էր, որ կրկին եկել էին ասպարեզում երևալու համար: Նրանք անամոթաբար փորձում էին օգտագործել ողջ Հայ ազգի ողբերգությունը ներքաղաքական դիվիդենտներ հավաքելու համար:
Անկեղծ հպարտացա Գյումրիի մեր Հայրենակիցներով, քանի որ նրանց հիմնական մասը չենթարկվեցին սադրիչների մոնիպուլյացիային և շարունակեցին իրենց արդար պահանջի ներկայացումը խաղաղ միջավայրում:
Սա մեր ընդհանուր պայքարն է ու բոլորիս համար էլ գերխնդիր է հանդիսանում ստահակին ամենախիստ կերպով պատժելը:
Գրառումը՝ Վաչագան Գևորգյանի ֆեյսբուքյան էջից