Էրեբունիում ամուսինը սպանել է կնոջը, այնուհետեւ փորձել ինքնասպան լինել
Օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Էրեբունի փողոցի 25 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա: Ժամը 20.00-ին ստացվել է երկրորդ հաղորդումը` «նախաբազկի կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ նույն բնակարանից բուժօգնության է տեղափոխել 1967 թ. ծնված Էդիկ Ա.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 18.00-ի սահմաններում տանը, վիճաբանության ժամանակ, Էդիկ Ա.-ն ծալովի դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ` 1974 թ. ծնված Մելանյա Արամյանի որովայնին և պատճառել մահ, որից հետո ածելիով դաստակները կտրելով` փորձել է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է արյունոտված ծալովի դանակ և ածելի: Էդիկ Ա.-ն գտնվում է անգիտակից վիճակում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
- See more at: http://www.ilur.am/news/view/34187.html#sthash.DExNhdiA.dpuf