2014 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 1 տոննա գուանաբանա՝ Կոլումբիայից և 6 կիլոգրամ՝ Չինաստանից:
Այս մասին հայտնեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը՝ ի պատասխան Tert.am-ի հարցման:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «Ժողովուրդ» -ին տեղեկացրել էր, որ Էկվադորում բացառիկ պայմանագիր է կնքել, որով պետք է Հայաստան ներկրվի քաղցկեղի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանը նպաստող գուանաբանայից պատրաստված սննդային հավելում: Թերթը հիշեցնում է, որ ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանն առաջինն էր, որ Հայաստան էր ներկրել այդ միրգը, որի շուկայական արժեքը տատանվում էր 80-100 հազար դրամի սահմաններում:
Ինչպես վկայում են համացանցային որոնումները, գուանաբանան ողջ բուսական աշխարհում ամենաուժեղ հակակոնցերոգենն է, քանի որ ուղղակի սպանում է քաղցկեղի բջիջները:
Բույսը չունի այն վատ հետևանքները, ինչ քիմիոթերապիան և մի քանի անգամ ավելի արդյունավետ է։ Այս մրգի ծառը կարելի է աճեցնել բակում։ Այն հաճելի համ ունի։
Որոշ մասնագետներ գտնում են, որ այս միրգը օգտակար է բոլոր տեսակի քաղցկեղների համար։ Գուանաբանան համարվում է լայն կիրառության հակաբիոտիկ, հակասնկային և հակադեպրեսանտ:
Փորձարկումները ցույց են տվել, որ գուանաբանան ոչնչացնում է չարորակ 12 տեսակի ուռուցքի բջիջները։ Միրգն աճում է Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և արևադարձային երկրներում։