«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ հղել է ցավակցական խոսք, որում մասնավորապես ասված է. «Հույսով ու հավատով սպասում էինք, որ հրաշքով փրկված փոքրիկ Սերյոժան կապրի: Բայց… ավաղ: Ննջիր խաղաղությամբ, փոքրիկ: Թող լույս իջնի քո անմեղ հոգուն:
Խորապես ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին: Կորուստն անդառնալի է, բայց պիտի դիմանալ: Ուժ և համբերություն բոլորիս: Աստված պահապան հայ ընտանիքներին»: