Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ռ. Պերրի. Ամերիկյան հետախուզությունը հնարավոր է համարում այն, որ մալազիական «Բոինգը» խփվել է կործանիչի կողմից կամ ենթարկվել օդային հարձակման երրոդ ուժի կողմից

Արևմտյան ԶԼՄ-ները շարունակում են ակտիվորեն քննարկել Ուկրաինայում մալազիական ԲՈԻՆԳ-ի կործանման վարկածները: Ինչպես գրում է ամերիկացի հետաքննող լրագրող Ռոբերտ Պերրին, ով հայտնի է Associated Press-ի ու Newsweek-ի համար կատարած իր լրագրողական հետաքննություններով, մալազիական ավիալայները խփվել է ոչ ռուսական կողմից և ոչ էլ աշխարհազորայինների: Ըստ լրագրողի ինքնաթիռը կարող էր խփվել նաև ուկրաինական իշխանությունները կամ երրորդ մի ծայրահեղական ուժի ներկայացուցիչների կողմից, անշուշտ ոչ ամենևին երկրից: Վերլուծելով իր աղբյուրներից ստացված տեղեկությունները, ինչպես նաև ամերիկյան պաշտոնյաների հայտարարությունները, Պերրին եզրակացնում է, որ ԱՄՆ հետախուզությունը չունի տվյալներ կամ ապացույցներ առ այն, որ մալազիական ավիալայները խփվել է ռուսական կողմից, կամ ռուսները մասնակցություն ունեն այդ հանցագործության մեջ: Սակայն սրան հակառակ, ամերիկյան կողմի մոտ մեծ է ցանկությունը հանրային կարծիքը Ռուսաստանի դեմ տրամադրելու համար: Պերրին նաև մտավախություն է հայտնել, որ եթե հետաքննություն ապացուցի Կիևի մեղավորությունը, ապա հետաքննության արդյունքները հնարավոր է, որ հասարակությանն առհասարակ չբացահայտվեն, քանի որ ԱՄՆ-ն ու անձամբ Օբաման պատասխանատվություն են կրում այն քաոսի համար, որն այսօր տիրում է Ուկրաինայի հարավ-արևելքում: «Ի հեճուկս Օբամայի վարչակազմի այն հայտարարություններին, թե մալազիական ինքնաթիռը կործանվել է ռուսների կամ ռուսամետ անջատողականների կողմից, ամերիկյան հետախուզության որոշ վերլուծաբաններ սկսել են բարձրաձայնել այն թեզը, ըստ որի, Ռուսաստանի մեղավորությունն ապացուցող որևէ փաստ չկա,- գրում է Պերրին Consortiumnews.com-ում:- Դատողությունները, որոնք հնչեցրել է բարաք Օբաման ու Ջոն Քերրին, հիմնականում անփաստարկ են ու ապացույցների վրա հիմնավորվածություն չունեն. նույնիսկ, եթե ընդունենք, որ ինքնաթիռը կործանվել է աշխարհազորայինների կողմից, ապա չկան ապացույցներ, որ "Бук" համալիրները տրամադրվել են ռուսների կողմից: Ամերիկյան հետախուզությունն ունի արբանյակներ Ուկրաինայի արևելքում, սակայն որևէ տվյալ կամ լուսանկար չտրամադրվեց»: Պերրին հիշեցնում է, որ "Бук" համալիրները ասեղ չեն ու դրանց տեղափոխումը անկարելի է, որ աննկատ մնար ամերիկյան արբանյակների կողմից ու չլուսանկարվեր: Սակայն նման լուսանկար չի հարապարակվել, ինչը նշանակում է, որ դրանք չկան ուղղակի. դժվար թե եթե լինեին, Օբամայի վարչակազմը առիթը չօգտագործեր Մոսկվային սևացնելու համար: Դրա փոխարեն ամերիկյան կողմը ինչ որ անհայտ ծագման այլ լուսանկարներ հրապարակեց, որոնք սակայն որևէ կերպ չեն ապացուցում, որ "Бук" համալիրները հրթիռակոծել են աշխարհազորայինների կողմից: «Զարմանալին այն է, որ և Քերրին և ամերիկյան մյուս բարձրաստիճան պաշտոնյաները իրենց մեղադրական եզրակացություններն ու հայտարարությունները ամրապնդում էին միայն սոցցանցերում եղած տեղեկատվությամբ, որոնց հավաստիությունն ու ագումը նույնպես անհայտ է: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե նախ աշխարհազորայինները կործանել են ինքանթիռն ու այն համարել իրենց հաջող գրոհը ուկրաինական օդուժի հանդեպ, ապա արդեն հասկանալով, թե ինչ են արել, սկսել են պնդել, թե իրենք չունեն հակահրթիռային համակարգ, որով հնարավոր կլիներ կործանել ավիալայները, որը թռչում էր տաս հազար մետր բարձությամբ: Սակայն դրանք միայն վարկածներ են վերցված սոցցանցերից»,-գրում է Պերրին ու եզրակացնում, որ եթե իր ու ամերիկյան հետախուզության տվյալները համապատասխանեն իրականությանն ու ապացուցվեն, ապա «հիմնական կասկածյալը» այդ հանցագործության մեջ կդառնա Կիևի կառավարությունը, որն իր տրամադրության տակ ունի և ավիակործանիչներ և հակահրթիռային "Бук" համալիրներ: «Ինքնաթիռի կործանման վայրում աշխատող որոշ անկախ վերլուծաբաններ ու փորձագետներ, ենթադրում են, որ մարդատար ինքնաթիռը կարող էր կործանվել օդային հարձակման հետևանքով և ոչ թե գետնից հրթիռակոծումից: Ամերիկյան հետախուզությունը առաջ է քաշել մի վարկած, ըստ որի, ուկրաինական հակահրթիռային համակարգերն ու կործանիչները կարող էին հարձակման ենթարկել ավիալայները այն ընդունելով ռուսական ինքնաթիռի, իսկ ավելի կոնկրետ` նախագահ Պուտինի ինքնաթիռի տեղը, քանի որ այդ ժամանակամիջոցում ՌԴ նախագահը վերադառնում էր Հարավային Ամերիկայից»,- նշում է Պերրին: Իհարկե չի կարելի բացառել նաև մեկ այլ վարկած. մալազիական ԲՈԻՆԳԸ խփել են ուկրաինական այլ ծայրահեղական խմբավորումներ, որոնց հետ կապված են նաև որոշ ուկրաինական օլիգարխներ: Հաջող հարձակումը ռուսական ավիալայների, նույնիսկ Պուտինի ինքնաթիռի վրա կլիներ մեծ հաջողություն Կիևյան ռեժիմի համար: հատկապես, որ որոշ ուկրաինական քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ Յուլյա Տիմոշենկոն, ցանկություն հայտնել են հաշվեհարդար տեսնել Պուտինի նկատմամբ: Ուկրաինական օլիգարխիայից նման ցանկություն ուներ նաև Կոլոմոյսկին, այս պահին Դնեպրոպետրովսկի նահանգապետը: «Այս պահին Օբամայի վարչակազմը դեռ անդրդվելի է իր մեղադրանքների հարցում: Ու ինչքան դրանց հավաստիությունը փոքրանում է, այնքան հայտարարությունների մեղադրական տոնը սկսում է խստանալ: Սակայն տարօրինակն այն է, թե ինչպես են պատրաստվում Վաշինգթոնում ներկայացնել հետաքննության արդյունքները, եթե պարզվի, որ ամեն դեպքում եղավոր կողմը Կիևն է: Դա իրոք ամենալուրջ խնդիրը կլինի Արևմուտքի ԶԼՄ-ների համար»,- ամփոփել է Պերրին:
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай