Մոսկվայում հիշատակի միջոցառում է կազմակերպվել Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի համար (լուսանկար)
Հունվարի 19-ի երեկոյան և հունվարի 20-ին, ի հիշատակ հունվարի 19-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի և Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամների, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներն ու բազմաթիվ քաղաքացիներ ՌԴ-ում ՀՀ դեսպանության առջև ծաղիկներ, մանկական խաղալիքներ և լուսանկարներ տեղադրեցին: Տեղի ունեցավ մոմավառություն: Քաղաքացիներն իրենց կարեկցանքի և վշտակցության խոսքերը հղեցին զոհված հայ ընտանիքի հարազատներին և ողջ հայ ժողովրդին: