«Օպել Աստրան» բախվել է ծառերին. 31-ամյա վարորդը տեղում մահացել է
Ոստիկանության Արտաշատի բաժնում, օգոստոսի 26-ին, ժամը 07.00-ին, հաղորդում է ստացվել, որ Նորաշեն-Քաղցրաշեն ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է վթարվել, եւ սրահում դիակ կա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 23.30-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, 31-ամյա Ավետ Ֆախուրյանի վարած հիշյալ ավտոմեքենան Նորաշեն-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառերի, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: