Կոտայքում շմոլ գազից 3 մարդ է թունավորվել
Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հունվարի 25-ին' ժամը 01.50-ին, հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել 1984թ. ծնված Լուսինե Օ.-ն, 1956թ. ծնված Խանում Ս.-ն և 2006թ. ծնված Միլենա Ս.-ն: Մեկնած օպերատիվ խմբին վերջիններս բացատրություն են տվել, որ դեկտեմբերի 24-ին' ժամը 21.00-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի գազի թերայրման հետևանքով վատ են զգացել և դիմել են բուժօգնության:
Կատարվում է հետաքննություն: