ՆԱՏՕ-ն աջակցում է ԼՂ հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբին
Հյուսիսատլանտյան դաշինքը որևէ դերակատարություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, թեպետ այն աջակցում է խնդրով զբաղվող Մինսկի խմբին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությ անն ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
«Ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ի հստակ դերակատարությունը կարող է նպաստել այն բանին, որ ղարաբաղյան հակամարտությունում առաջընթաց գրանցվի, սակայն ՆԱՏՕ-ն աջակցում է հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,- հայտարարել է Ափաթուրայը: Նրա գնահատմամբ' միջազգային հանրությունն ամենաբարձր մակարդակով ուշադրություն է դարձնում ղարաբաղյան հակամարտությանը: