2014 թվականի դեկտեմբերի 4-ին հաստատվեց Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեն, որը ինչպես նախորդ տարիներինը, կրկին դեֆիցիտային (պակասուրդային) է:
Այս տարվա բյուջետային ծախսերը կգերազանցեն եկամուտները շուրջ 116.6 միլիարդ դրամով:
Ընդհանուր առմամբ` նախատեսվող համախառն եկամուտները կազմում են 1228.3 միլիարդ դրամ, իսկ ծախսերը 1344.9 միլիարդ դրամ: Առաջացող 116 միլիարդ դրամ պակասուրդը կառավարությունը նախատեսում է լրացնել արտաքին և ներքին աղբյուրների հաշվին:
Մասնավորապես` շուրջ 105 միլիարդ դրամը կլրացվի ներքին աղբյուրների հաշվին, իսկ ևս 10 միլիարդ դրամով կավելանա մեր երկրի արտաքին պետական պարտքը:
Նույն օրենքով հաստատվել են նաև Հայաստանի Հանրապետության 2015 թվականի համայնքային բյուջեները, որտեղ բյուջետային եկամուտները կազմում են 122.3 միլիարդ դրամ, իսկ ծախսային մասը 125.0 միլիարդ դրամ է: Համայնքային բյուջեների մասով պակասուրդը կազմում է շուրջ 2.7 միլիարդ դրամ:
Հայկ Բեջանյան,Orer.am, վերլուծաբան