«Հրապարակ». Քանի երեխա է դպրոցը լքել երկրից դուրս գալու պատճառով. արտագաղթի հետևանքները
Մինչ Սերժ Սարգսյանը կփնտրի «ահագնացող» բառի իմաստն ու արտագաղթի մասին խոսելիս վիճակագրության ծառայության կասկածելի տվյալներով կառաջնորդվի, դպրոցի տնօրեններն իրենց վիճակագրությունն են ներկայացնում: Հարցուփորձ արեցինք, թե այս տարի քանի երեխա է դպրոցը լքել երկրից դուրս գալու պատճառով: Ոմանք, ձեռքը հուսահատված թափ տալով, խնդրեցին թեման շրջանցել: Բայց Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանն ասաց. «Այս տարի մենք ունեցանք խնդիր, 2-րդ դասարանը, որը փոխադրվում է 3-րդ դասարան, Ռուսաստան տեղափոխվելու հետ կապված՝ թվաքանակի պակաս արձանագրվեց, ինչի արդյունքում մենք ունեցանք դասարանի լուծարում, եւ, ցավոք սրտի, այդ դասվարը կրճատվեց: Ճիշտն ասած, մեր դպրոցից այս տարի գնացել է 11 երեխա, Ամերիկա էլ են գնացել»: Գուցե այլ դպրո՞ց են տեղափոխվել:
«Ոչ, ոչ, երկրից դուրս են եկել… Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեկ ընտանիք վերադարձել է»: Սեւանի ավագ դպրոցի տնօրեն Լիանա Մկրտչյանն ասաց. «Երեւի մինչեւ տասը, հիմնականում միջին դպրոցից, հանրապետությունից դուրս են տեղափոխվել»: Բայց կրճատումներ չեն եղել, փորձում է քիչ ժամերով պահել ուսուցիչներին. «Ուսուցիչները որ տեսնում են՝ ժամերը պակասում է, իրենց կամքով են կրճատվում»:
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում: