Պորոշենկոն և Մերկելը քննարկել են Եվրամիության «հետագա հնարավոր վճռական գործողությունները»
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օրվա ընթացքում կայացած երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են համակարգել գործողությունները Եվրամիության նիստի նախօրեին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են միջազգային ջանքերը, որոնք նպատակամղված են Ուկրաինայի արեւելքի իրադրության ապաԷսկալացմանը, ինչպես նաեւ եռակողմ շփման խմբի շրջանակներում աշխատելու ուկրաինական կողմի պատրաստակամությունը:
«Պյոտր Պորոշենկոն եւ Անգելա Մերկելը համաձայնության են եկել համակարգելու ջանքերը Եվրոպայի խորհրդի՝ օգոստոսի 30-ին կայանալիք նիստի նախօրեին՝ Եվրամիության կողմից հետագա հնարավոր վճռական գործողությունների համար»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են Դոնբասի իրադրության կարգավորման համար բանակցությունների միջազգային ձեւաչափը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: