Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կարեն Կարապետյանը խզո՞ւմ է կապերը ՀՀԿ-ի հետ

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հանդես է եկել իր թիմակիցների համար սենսացիոն, իսկ ժողովրդի համար հաճելի հայտարարությամբ: Պատգամավորը բարձրաձայնել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին: Ըստ Կարեն Կարապետյանի` տվյալ օրենքը մեծ հարված է փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիների համար, այն իր մեջ պարունակում է կոռուպցիոն մեծ ռիսկեր: Նկատենք, որ պատգամավորը նաեւ անթույլատրելի է համարում խոշոր բիզնեսը ստվերից դուրս բերել փոքր ու միջին ձեռներեցության միջոցով, քանի որ վստահ է` համապատասխան մարմինները շատ լավ գիտեն ստվերում գտնվողների տեղը եւ խոշոր ձեռներեցների իրական շրջանառությունը: Պատգամավորը գտնում է, որ խնդիրը ոչ միայն տնտեսական դաշտում է, այլեւ քաղաքական, ուստի զարմանալով քաղաքական մեծամասնության՝ խնդրի վերաբերյալ անտարբերության վրա` իր թիմակիցներին կոչ է անում սթափ գնահատել իրավիճակը և սեփական սխալն ընդունելու համարձակություն դրսևորել: Հասկանալու համար, թե ինչո՞ւ է ՀՀԿ խմբակցության պատգամավորը դուրս եկել սեփական թիմի դեմ եւ հանդես եկել նման կոշտ հայտարարությամբ, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ. «Ո՞վ ասաց, որ Կարեն Կարապետյանը դուրս է գալիս մեր դեմ: Պետք է նշեմ, որ մենք այս օրենքի հետ կապված որեւէ քաղաքական որոշում մեր խմբակցությունում չենք ընդունել, բոլորն իրենց կարծիքների մեջ ազատ են: Կասեցման հետ կապված մոտ երեք ժամից ավել քննարկում է եղել, որի ժամանակ յուրաքանչյուրն իր կարծիքն է արտահայտել, մի մասը դեմ է եղել կասեցմանը, իսկ մյուս մասը՝ կողմ: Այսօր այս քաղաքականությունը տանում է կառավարությունը, եւ ես որեւէ իրավունք չունեմ կառավարության փաստարկներին չհավատալու: Այս հարցի հետ կապված ես իմ կարծիքը հայտնել եմ, կարծում եմ` մինչեւ օրենքը մեկ-երկու ամիս չաշխատի եւ դրա պտուղները մենք չտեսնենք, դեռ չենք կարող ենթադրություններ անել ու դրանցով առաջ շարժվել: Պարոն Կարապետյանի հայտարարությունն անձնական կարծիք է, որն ունենք նաեւ ես ու մյուսները: Իհարկե, այս հարցին կանդրադառնանք»: Խմբակցության ղեկավարը, ով գտնում է, որ յուրաքանչյուր ոք անձնական կարծիք արտահայտելու իրավունք ունի, այնուամենայնիվ, զարմանում է այն հանգամանքի վրա, որ, չգիտես ինչու, օրենքի ընդունման ժամանակ դժգոհություն չարտահայտած անձինք նոր են հիշել «Շրջանառության հարկի մասին» օրենքը. «Ինձ համար զարմանալի է այն փաստը, որ հունիսի 21-ին, երբ օրենքն ընդունվում էր, որեւէ ձայն չի հնչել, իսկ հոկտեմբերի 1-ից երկու օր առաջ մեծ աղմուկ է բարձրանում, եւ փետրվարի 1-ից երկու օր առաջ նորից ակտիվություն է նկատվում: Գտնում եմ, որ այստեղ կա նաեւ քաղաքական ենթատեքստ, ինչպես արդեն նշեցի, այս հարցը ֆրակցիայում կդրվի քննարկման»: Իսկ թե ինչո՞ւ է Վ. Բաղդասարյանը ցանկանում, որ ժողովուրդը սեփական մաշկի վրա մոտ երկու ամիս «Շրջանառության հարկի մասին» օրենքի դաժան հետքերը զգա, ու հետո նոր ենթադրություններ արվի համապատասխան մարմինների կողմից, նա պարզաբանեց. «Ժողովուրդ ասելով դուք նկատի ունեցեք այն կազմակերպություններին եւ առեւտրականների այն խմբերին, որոնք ունեն մտավախություններ, բայց այդ մտավախությունները փարատում է կառավարությունը: Երբ մասնագիտորեն ենք մոտենում հարցին եւ կառավարության մեկնաբանություններին, ապա տեսնում ենք, որ վերահսկողություն է սահմանվում նաեւ խոշոր բիզնեսների նկատմամբ: Հարկ եմ գտնում նկատել, որ առեւտրականների մի մասն ասում է, որ իրենք շատ կտուժեն, իսկ կառավարությունն էլ փարատում է այդ կարծիքը, կան նաեւ այլ կարծիքներ եւս: Խնդրի վերաբերյալ իմ անձնական կարծիքն այն է, որ բոլորը պետք է գործեն օրենքի դաշտում: Մենք օրենքի դաշտում աշխատելով պետք է գտնենք ամենալավ տարբերակը, որ չվնասենք փոքր ու միջին բիզնեսին, հետեւաբար մինչեւ օրենքը չաշխատի, եւ դրա արդյունքները մենք չտեսնենք, որեւէ բան չենք կարող ասել: Կրկնում եմ` կառավարությանը չվստահելու խնդիր մենք չունենք, եթե կլինեն բացթողումներ, ապա ՀՀԿ խմբակցությունն առաջինը կլինի, որը կխոսի այդ մասին»: Մեր այն հարցադրմանը՝ արդյո՞ք  ՀՀԿ –ական պատգամավոր Կարապետյանը, նման հայտարարություն անելով, պարզապես ցանկանում է խզել կապերը խմբակցության հետ, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նման քայլով նա ուզում է ՀՀԿ-ի հետ կապերը խզել, Կարեն Կարապետյանը թերեւս այն գործիչներից է, ով եթե նման ցանկություն ունենա, ապա առանց նմանատիպ պատրվակներ փնտրելու կարող է դա անել: Նա քաղաքական բավական լուրջ անցյալ ունեցող անձնավորություն է, եւ դա իր անձնական որոշման հարցն է»: Հարկ ենք գտնում մեր ընթերցողներին տեղեկացնել, որ ինչպես յուրաքանչյուր կարեւորագույն հարցի շուրջ առաջացած խնդրի դեպքում, այս անգամ էլ Կ. Կարապետյանի հայտարարության հետ կապված ՀՀԿ-ական մանր եւ միջին պատգամավորները որոշեցին գործել ստվերում. Կ.Ավագյանը, Ս.Նիկոյանն ու մի շարք այլ պատգամավորներ հավանաբար «գլուխները ցավի տակ չդնելու համար» պարզապես անջատել էին հեռախոսները… Այս պարագայում զարմանալը թերեւս միամտություն կթվա. ՀՀԿ-ն ինչպես միշտ «թռած» է ման գալիս: Սոսե Չանդոյան
Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank