Բանակից փախչողների մասին
Աշոտն էմ՝ 17 տարեկան, ապագա Զինվոր եմ։314 օրից համալրում եմ ՀՀ ԶՈՒ շարքերը։Զարմացա՞ք, որ Բանակից չեմ փախնում ու մի բան էլ հաշվում եմ օրե՞րը։Ասեմ խի չեմ փախնում, միանգամից Ձեր բոլոր հարցերին էլ կպատասխանեմ․
1․Շաբլոն բան․ Ու՞մ համար ծառայեմ, էս երկրի՞։Պատասխան․ Ես գնում եմ Բանակ 2 տարի տամ իմ ծնողների հանգիստ քունը պահելու համար(հանգիստ ասել մի քիչ սխալա, վերջը թակ տղա եմ)։ Գնում եմ 2 տարի պահեմ էն ՀԵՐՈՍ ՏՂԵՔԻ ծնողների անվտանգությունը, ովքեր նույնը մեր համար անելուց էսօր էլ չկան՝ հիշենք իրանց․ Արմեն, Ազատ, Արարատ, Գոռ ու մի շարք սսենց թագավոր ՏՂԵՔ։Ես երախտամոռ չեմ, որ իրանք իմ և իմ ծնողի համար կյանք տան ու Ես էդ առհամարեմ։Գնում եմ պահեմ էն ՏՂԵՔԻ վառ հիշատակը ովքեր Ղարաբաղում ընկան։ Թող վերևից նայեն ու չմտածեն որ իրանց թափած արյունը Ես էսօր ուրանում եմ։Թող Հերոսների Մայրերը էսօր ապրելով չմտածեն, որ իրանց ՏՂԵՔԸ անիմաստ են ընկե, մեռել են, որ Ես թքած ունեմ իրանց սխրանքի վրա։Ես գնում եմ Զոհվածների Մայրերի խաղաղ օրը ստեղ ապահովվելու։Էդ ՏՂԵՔՆ ընկան, որ Ես ծնվեմ, ապրեմ, մանկությունս խինդու ու ծիծաղով անցկացնեմ, հասնեմ էս օրվան, որ պետք եկած վախտ նայեմ ազերու դեմքին ու քմծիծաղ տամ։
2․Խի՞ պտի օլիգարխի տղեն չծառայի, իսկ Ես ծառայեմ։ Օլիգարխի տղեն պոռճա, գնաց Բանակ անհնարա նորմալ ծառայի։ Իրա հղփացածությունից բխող հետևանքների մասին ավելի լավա լռեմ, դրանք ոտով ձեռով շառ են։Ամենինչի տակից չոր դուրս եկող են։Հմի ասեք տենամ․ ավելի լավ չի՞ դրանք չծառայեն, մեր ՏՂԵՔՆ էլ գնան խախանդ ծառայան գան հասնեն իրանց Մայրերին։ Թե՞ Ձեզ հաճելի կլնի տեսնել ոնցա պաշտոնյայի տղեն ծառայում ու մյուս Զինվորներին իրա պապայով տո շատ գիտեմ ինչ գրող ու ցավով վախցնում, սարքում փալաս։Մեկը Ես իրան լավ պապայի տղա երևակայողին կխփեմ․ բա, որ ինքնել դուրս եկավ պոռճ ու իրա ծանոթներով տարան ինձ նստցրին, էդ ձեզ դու կգա՞։Տեսա՞ք, որ անիմաստա սրանց ծառայելը։
3․ Աղջիկներ էսել Ձեր համար հետագայում ճիշտ ընտրություն անելու համար.
Տղեն, ով ծառայումա, գիտի ինչա պատասխանատվությունը, չէ Ես չեմ ասում չծառայողը չգիտի, բայց հաստատ ծառայողի չափ պատասխանատու չի։ Պոստում Տղեն 2 ժամ կանգնելով պահումա մնացած 11-15 հոգուն․ դե հմի էդ 15 հոգին տվյալ պահին ինչ են անում էդ էական չի, էականն էնա, որ 1 հոգին պահումա էդ Տղեքի ու լավ գիտի եթե աչքը կպավ, կամ մի բան սխալ արեց, թե՛ իրա, թե՛ մյուս Տղեքի կյանքին հաստատ սպառնալույա։Իրանք էդ 2 ժամում պատասխանատու են 15 հոգու համար, իսկ էդ ստից բան չի, երբ մահից քեզ բաժանումա ընդամենը մի հատ սխալ քայլ։Իրանք գիտեն կյանքի գինըմ իրանք գնահատում են կյանքի ամեն մի պահը։Իրանք ավելի լավ ամուսին ու ընտանիքի հայր կլինեն, հավատացե՛ք։ Լավ Տղեն քուչում Նիվով՝ պիվի շիշը ձեռին տղեն չի, Լավ Տղեն էն Տղենա ով գնում, ծառայում ու հասնումա իրա ծնողներին։
Էսքանը․ հուսամ ըմբռնեցիք ասածս։ Լավ կանեք տարածեք։
Աշոտ Ավագյան