Պորոշենկոն չեղյալ Է հայտարարել այցը Թուրքիա և Անվտանգության խորհրդի շտապ նիստ Է գումարում
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնեցկի մարզում իրադրության սրվելու կապակցությամբ չեղյալ Է հայտարարել աշխատանքային այցը Թուրքիա եւ հանրապետության Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի շտապ նիստ Է գումարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Դոնեցկի մարզում իրադրության կտրուկ սրվելու կապակցությամբ ես որոշում եմ ընդունել չեղյալ Է հայտարարել աշխատանքային այցը Թուրքիայի Հանրապետություն, քանի որ ռուսական զորք Է մտցվել Ուկրաինա»,-հայտարարել Է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահը հայտնել Է, որ օգոստոսի 28-ին կգումարվի Ազգային Անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ՝ մշակելու հետագա գործողությունների պլանը: «Նախագահի տեղն այսօր Կիեւում Է»,-ընդգծել Է Պորոշենկոն:
Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նաեւ ասված Է, որ Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շտապ գումարում Է նախաձեռնում: Բացի այդ, նրա խոսքով, Ուկրաինան կդիմի եվրոպական գործընկերներին՝ կոչ անելով հրավիրել Եվրամիության խորհրդի արտակարգ նիստ:
«Աշխարհը պետք Է գնահատական տա Ուկրաինայում իրադրության կտրուկ սրվելուն»,-ասել Է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահի որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ Կիեւը պաշտոնապես ընդունել Է, որ կորցրել Է վերահսկողությունը Նովոազովսկի նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: