Reuters-ը գրում է, որ համաշխարհային առաջատար սոցիալական ցանցի երկրորդ եռամսյակի եկամուտները, ըստ ֆինանսական ցուցիչների աճել են 138%-ով գերազանցելոց Wall Street-ի ֆինանսական վերլուծաբանների սպասելիքները: Հաշվետու եռամսյակին ընկերության շահույթն աճել է 61%-ով հասնելով $2,91 մլրդ.-ի, իսկ երակունտն աճել է 2,3 անգամ (138%) հասնելով $791 մլն-ի: Օպերացիոն ռենտայնությունը աճել է 46-48%-ով: Ինչպես –ին փոխանցել է JMP Securities-ի վերլուծաբան Ռոնալդ Ջոզին, ոչ ոք չէր սպասում նման եկամուտներ համաշխարհային առաջատար սոց ցանցից: Տեղեկատվության հրապարակումից հետո, ինչպես The Wall Street Journal (WSJ)-ն է գրում, սոց ցանցի բաժնետոմսերը 3,7% գնաճ են արձանագրել:
Facebook-ն իր եկամտի մեծ մասը ստանում է համացանցային գովազդային հարթակների վաճառքից, որը կազմում է երկրորդ եռամսյակի համար ընդհանուր շահույթի 92% կամ $2,68 մլրդ: Մնացյալը արդեն օգտատերերի վճարումներն են վճարովի ծառայությունների դիմաց, որոնք էլ հիմնականում խաղերն են կազմում և աճել են 9% կամ $234 մլն: Ընդ որում, եթե ընդհանուր առմամբ գովազդի վաճառքի աճը կազմել է 67% ապա բջջային գովազդի աճը հասել է 151%-ի: