Յացենյուկն ու Տուրչինովը նոր կուսակցություն են ստեղծում խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններին մասնակցելու համար
Международные новостиՈւկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը եւ հանրապետության խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովն նոր քաղաքական նախագիծ են ստեղծում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ուկրաինական «Կապիտալ» թերթը:
Ըստ հրատարակության տեղեկատվության՝ «Բատկիվշչինա» խմբակցության մի շարք պատգամավորներ ներկայում մշակում են նոր կուսակցության ստեղծման տարբերակը, որով իրենց թեկնածությունները քվեարկության կդնեն Ռադայի ընտրություններում: Այսպես, գործընթացը ղեկավարում Է Տուրչինովը, իսկ նոր քաղաքական ուժը կարող Է գլխավորել Յացենյուկը: «Նախ նրանք բանակցություններ են վարել Պորոշենկոյի հետ, բայց ոչինչ չի ստացվել, այժմ զբաղվում են իրենց կուսակցության ստեղծմամբ արդեն գոյություն ունեցող կուսակցություններից մեկի հիման վրա»,- ասել Է ժողովրդական պատգամավոր Անդրեյ Սենչենկոն «Բատկիվշչինա»-ից:
Սենչենկոն նոր կուսակցության ստեղծման հետ Է կապում սկանդալը «Բատկիվշչինայի» քաղխորհրդի վերջին նիստում: Այն ժամանակ խմբակցության մի քանի պատգամավորներ՝ Տուրչինովի գլխավորությամբ, հեռացել են նիստից՝ քաղաքական դաշնակիցների հետ կոալիցիոն համաձայնության եւ ընտրական ցուցակում Յացենյուկի առաջին տեղի հարցերը քննարկման ներկայացնելուց Յուլյա Տիմոշենկոյի հրաժարվելու պատճառով:
Ինչպես ավելի վաղ նշել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Արսեն Ավագովն օգոստոսի 27-ին Facebook սոցիալական ցանցի իր Էջում հաղորդագրություն Է զետեղել «Բատկիվշչինա»-ից կուսակցության ավելի քան տասն անդամների դուրս գալու մասին, որոնց թվում նախարարներ կան ներկայիս կառավարությունից: