Մոսկվան ԵԱՀԿ-ի նիստում հայտարարել Է, որ Ուկրաինայում ռուս զինվորականներ չկան
ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը ժխտել է ուկրաինական կողմի այն մեղադրանքները, թե Ուկրաինայի տարածք են մտել ռուսական զորասյուներ, տեղեկացնում է«Արմենպրես»-ը:
«Ոչ մի ռուսական զորասյուն էլ չկա»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Կելինը ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի՝ օգոստոսի 28-ին գումարված հատուկ նիստից հետո:
«Նիստում մեր գործընկերներին հետաքրքրում Էր ոչ թե Ուկրաինայի հարավ-արեւելքի հումանիտար իրադրությունը, այլ ռուսական մարտական տեխնիկայի մտացածին զորասյուները, որոնք իբր այժմ շարժվում են դեպի Նովոազովսկ: Այդ մասին խոսել Է միայն Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը: Ուրիշ ոչ մեկը նման տեղեկություններ չունի: Ոչ մի զորասյուն Էլ, իհարկե, չկա»,- հավելել Է Կելինը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնեցկի մարզում իրադրության սրվելու կապակցությամբ չեղյալ Է հայտարարել աշխատանքային այցը Թուրքիա եւ հանրապետության Ազգային անվտանգության եւ հայտնել Է, որ պաշտպանության խորհրդի շտապ նիստ Է գումարում: «Դոնեցկի մարզում իրադրության կտրուկ սրվելու կապակցությամբ ես որոշում եմ ընդունել չեղյալ Է հայտարարել աշխատանքային այցը Թուրքիայի Հանրապետություն, քանի որ ռուսական զորք Է մտցվել Ուկրաինա»,-հայտարարել Է Պորոշենկոն:
Նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նաեւ ասված Է, որ Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շտապ գումարում Է նախաձեռնում: Բացի այդ, նրա խոսքով, Ուկրաինան կդիմի եվրոպական գործընկերներին՝ կոչ անելով հրավիրել Եվրամիության խորհրդի արտակարգ նիստ:
«Աշխարհը պետք Է գնահատական տա Ուկրաինայում իրադրության կտրուկ սրվելուն»,-ասել Է Պորոշենկոն: