Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ես ինձ դնում եմ լրագրողի տեղը, ով եկել է ԱԺ, ծանոթացել կանոնակարգին եւ մտածում է` հավատարմագրվի, թե ոչ». Ա. Ղազարյան

Ազգային ժողովի լրատվական վարչության և լրագրողների միջև ստեղծված հակասությունները թեղափոխվում են իրավական դաշտ: Պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը լրագրողներին խորհուրդ է տալիս դիմել դատարան, քանի որ ինքը խնդիրներ է տեսնում: Մասնավորապես Արփինե Հովհաննիսյանը գտնում է, որ լրատվական վարչության պետի կողմից կիրառվում է հետադարձ ուժ, ինչն օրենքի խախտում է: Այս և այլ հարցերի շուրջ Orer.am-ը զրուցել է ճանաչված իրավաբան, մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավորի թեկնածու Արա Ղազարյանի հետ:
  • Պարոն Ղազարյան, երևի ծանոթ եք արդեն ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի հետ կապված առաջացած որոշակի կոնֆլիկտներին, որոնք առաջացել են լրատվամիջոցների և Ազգային ժողովի լրատվական վարչության միջև: Այս տարվանից Ազգային ժողովի նախագահն ընդդունեց լրագրողների հավատարմագրման նոր կարգ: Նոր կարգով սահմանվել է լրատվամիջոցին առաջադրվող նոր պահանջներ: Նախկինում կայքերը հավատարմագրվելու համար կարող էին ունենալ օրական 800 այցելու, որպեսզի հավատարմագրվեին, հիմա այդ 800-ը դարձավ 2 հազար: Սրա մի քանի կայքեր, որոնք դիմել էին հավատարմագրման և իրենց խոսքով մերժվել, ակնարկ է արվել օրենքի հետադարձ ուժի կիրառման մասին, մասնավորապես, որ իրավական ակտը չի կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ նախատեսում է ոչ բարենպաստ պայմաններ: Իսկապե՞ս ԱԺ լրատվական վարչության կողմից կատարվել է խախտում:
  • Տեսականորեն, երբ խոսում են հետադարձ ուժի մասին, նկատի ունեն առաջին հերթին կանխատեսելիությունը, երկրորդ հերթին նկատի ունեն միայն օրենքի հիման վրա կոնկրետ գործողություն: Այսինքն` սահմանվում են խաղի կանոններ, բոլորը համաձայն են խաղի կանոններին և սկսում են միասին շարժվել: Եվ այդ ընթացքում հանկարծ ինչ-որ մեկը որոշում է խաղի կանոնները փոխել: Մնացածը կարող են ասել` գիտեք մենք պայմանավորվածություն ունենք և մենք այն պահին, երբ պայմանավորվածություն ունեցանք, չէինք կարող կանխատեսել, որ խաղի կանոնները կփոխվեն: Ինչ վերաբերվում է այդ դեպքին, ապա անկեղծ ասած ես հետադարձ ուժի խնդիր այստեղ չեմ տեսնում, քանի որ կարգավորումը փոխվել է ոչ թե արդեն ձևավորված իրավակարգավորման կիրառելու պահից, այլ հենց սկզբից. նախկինը արդեն դրեցինք մի կողմ և նորը որոշում ենք, նոր խաղի կանոններ ենք մշակում և դնում ենք կիրառության մեջ: Այ եթե կիրառության մեջ դնելուց հետո իրավասու անձը որոշեր այս օրական 2 հազար այցելուների շեմը ներմուծել, ես կասեի, որ հետադարձ կիրառելիություն է, որը ոչ բարենպաստ հետևանքներ է առաջացնում:
  • Այսինքն եթե այդ փոփոխությունն արվեր հավատարմագրման ժամկետի մեջ, երբ դեռ նախորդ կարգով հավատարմագրված լրագրողներ կային, և այդ փոփոխության հիմքով լրագրողները զրկվեին հավատարմագրումից, այսինքն 800 էր, հիմա 2 հազար, այդ դեպքում կարո՞ղ էր հետադարձ ուժ ունենալ:
  • Այո, նրանք կարող էին ասել, որ գիտեք կանխատեսելի չէր մեզ համար: Հետադարձ ուժի հիմնական սկզբունքներից մեկը կանխատեսելիությունն է: Նրանք իրավացիորեն կարող էին ասել, որ այն պահին, երբ մենք միասին որոշեցինք խաղի կանոնները և մենք սկսեցինք առաջնորդվել ու դրանով աշխատել, կանխատեսելի չէր: Երբ դուք ներկայացնում եք հանրությանը, հրապարակում եք կարգը, բոլորին արդեն դա հասու է և մատչելի և հստակ է, էլի կանխատեսելիության սկզբունքից է բխում, այդ պահից արդեն ձևավորվում է իրավահարաբերություն: Եթե դրանից հետո Ազգային ժողովի նախագահը փոխեր, ես կասեի, որ կիրառվեց հետադարձ ուժ: Բայց այս դեպքում հետադարձ ուժի մասին խոսք լինել չի կարող: Եթե հենց սկզբից մենք ասում ենք, որ ներմուծում ենք չափանիշներ, սա արդեն կանխատեսելի է: Այլ բան է, որ ինչ-որ մեկը կարող է մտածել, որ այս 2 հազար այցելու որպես շեմ հաստատելը իրավաչափ չէ, համաչափ չէ, անհրաժեշտ չէ, դա այլ խնդիր է: Բայց ոչ հետադարձ ուժ:
  • Լրատվամիջոցները, որոնք հետադարձ ուժի մասին խոսեցին, տեքստերից ակնհայտ դարձավ, որ իրավաբանի խորհրդատվություն են ստացել, ու հետագա զարգացումներից մասնավորապես պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի խոսքից հետո պարզ դարձավ, որ հենց հետադարձ ուժի մասին ինքն էր խոսել, քանի որ ինքը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ակնարկ արել էր հետադարձ ուժի մասին: Այսինքն` եթե հետադարձ ուժի հարց այստեղ քննարկելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա, ապա ենթադրվում է, որ նման ակնարկ էլ չպետք է լիներ: Ակնհայտ է, որ հետադարձ ուժի ղափարը հենց Արփինե Հովհաննիսյանը մտցրեց: Այս առումով տարօրինակ չէ՞, որ գիտությունների թեկնածու, դոցենտ, պատգամավոր Հովհաննիսյան Արփինեն չգիտի: Այդ դեպքում նպատակը ո՞րը կարող է լինել:
  • Ես չեմ կարող գնահատական տալ որևէ այլ անձի պրոֆեսիոնալիզմի մասին, ուղղակի ես հայտնում եմ, որ ես ինքս համաձայն չեմ նման մոտեցման հետ և ես չեմ տեսնում հետադարձ ուժ, անկանխատեսելիություն: Ես ունեմ սկզբունք, չափանիշ` կանխատեսելիությունն է: Ես ինձ դնում եմ լրագրողի տեղը, ով եկել է ԱԺ, ծանոթացել է կանոնակարգի հետ և մտածում է` հավատարմագրվի, թե ոչ: Եվ նա որոշում է հավատարմագրվել: Հավատարմագրվում է, և ընթացքում ոչինչ չի փոխվում: Այսինքն` նրա համար  կանխատեսելի էր, որով ինքը կանխորոշեց իր ապագան: Այս ձևաչափը կիրառելով եմ որոշում` հետադարձ ուժ կա, թե ոչ: Բնական է, որ այստեղ չկա հետադարձ ուժ:
Իսկ թե ինչո՞ւ է պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ոչ իրավաչափ մեկնաբանություններ ներկայացնում, թերևս կարող ենք միայն ենթադրել:
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?