Գարնանացան աշխատանքների ընթացքում սերմացուների նկատմամբ պահանջարկը բավարարելու նպատակով Ռուսաստանից կներկրվի 1013 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 5 տոննա եգիպտացորենի, 59 տոննա առվույտի և 247 տոննա կորնգանի սերմացու, իսկ տեղական սերմարտադրողներից՝ 120 տոննա վերարտադրության գարնանացան գարու սերմացու: Այդ մասին որոշման նաագիծն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարեց ծրագրի իրականացումը պահել հսկողության տակ, որպեսզի սերմացուն ժամանակին ներմուծվի և տրամադրվի գյուղացիներին: «Դեռևս ունենք չսպառված սերմացու, արդեն սկսել ենք ներկրելու աշխատանքները, այստեղ խնդիր չունենք: Աշխատանքները կավարտվեն ժամանակին»,- ասաց գյուղանախարարը: