Օլանդը Եվրամիության պատժամիջոցների ուժեղացում չի ցանկանում Ռուսաստանի նկատմամբ
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի ցանկանում Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ուժեղացում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Հինգերորդ հանրապետության ղեկավարի ելույթը Ֆրանսիայի դեսպանների հանդիպմանը:
«Եվրոպան կշարունակի պատժամիջոցները, նույնիսկ կարող է դրանք ուժեղացնել իրադրության էսկալացման դեպքում: Ես դա չեմ ցանկանում, քանի որ դա չի բխում մեր շահերից և Ռուսաստանի շահերից»,- օգոստոսի 28-ին Փարիզում ասել է Օլանդը:
Ֆրանսիայի նախագահն նաև հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում ռուսաստանցի զինծառայողների ներկայությունն անթույլատրելի ու անընդունելի կլինի:
«Եթե պարզվի, որ ռուս զինծառայողները ներկա են ուկրաինական հողում, դա անթույլատրելի ու անընդունելի կլինի»,- հավելել է Օլանդը:
Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը հայտարարել են Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին: Քեմերոնի և Ռոմպյոյի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել Եվրամիության գագաթնաժողովի նախօրեին, որը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 30-ին: Այդ իրադարձության շրջանակներում, ինչպես սպասվում է, Հերման վան Ռոմպյոյը առանձին հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ընթացքում կողմերը հանգամանորեն կքննարկեն ստեղծվ ած իրադրությունը և Եվրամիության դիրքորոշումը:
«Ուկրաինայի իրադրության շուրջ երկու ղեկավարները համաձայնել են, որ ԵՄ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել ՌԴ-ի նախագահի վրա իրադրության ապաէսկալացման հասնելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: