Մեղրի-Լեհվազ ճանապարհին «ՎԱԶ 2199»-ը շրջվել է. 20-ամյա քաղաքացին տեղում մահացել է, մյուս ուղևորը հոսպիտալացվել է
Օգոստոսի 29-ին` ժամը 03:24-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի պանրի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Լեհվազ հատվածում (4-րդ կմ) «ՎԱԶ 2199» մակնիշի 03 QV 575 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
ՃՏՊ-ի հետևանքով 1994 թ. ծնված Ա. Ս.-ը տեղում մահացել է, իսկ 1992 թ. ծնված Ա. Ա.-ը` հոսպիտալացման ճանապարհին: