Հստակ ֆիքսվել է մեքենան, որով առևանգել են եղբորս. ակտիվիստ Արտակ Խաչատրյանի եղբայր
ОбществоԱյսօր լրագրողներին է հանդիպել փերտրվարի 7-ին բռնության ենթարկված ակտիվիստ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ խաչատրյանը: Այս մասին հաղորդում է Orer.am լրատվական կայքը: Արտյոմ Խաչատրյանը նշեց է, որ իր եղբոր մոտ առաջացել են բարդություններ. Քթի վիրահատությունից հետո հայտնաբերվել է թոքերի սալջարդ, սակայն Մալաթիա ԲԿ-ի բժիշկներն արդեն դրական զարգացումներ են կանխատեսում: Տուժողի եղբայրը հայտնեց, որ շուտով Արտակի ինքնազգացողությունը թույլ կտա նրան գործի հետ կապված ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ Արտակ Խաչատրյանը քրեական գործում ճանաչվել է որպես տուժող: Այսօր էլ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն Orer.am-ին հայտնել էր, որ տուժողը՝ առողջական վիճակից ելնելով, դեռ ցուցմունք տալ չի կարող: Արտյոմ Խաչատրյանը լրատվամիջոցներին հաղորդեց, որ ոստիկանության սպաները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում բժշկական կենտրոնի մոտ: Խաչատրյանը ուրախությամբ փաստեց, որ հասարակությունը հիմնականում միասնականություն ցուցաբերեց այս հանցագործության դատապարտման հարցում: Ըստ նրա՝ զարմանալի չեղավ, որ հանցագործությունը չդատապարտեց միայն Հանրապետական կուսակցությունը: Արտյոմ Խաչատրյանը նշեց, որ գործի վերաբերյալ շուտով նոր մանրամասներ կհայտնեն ոստիկանությանը: «Հստակ ֆիքսվել է մեքենան, որով առևանգել են եղբորս» ,- հավեց տուժած ակտիվիստի եղբայրը: Բանախոսի պահանջը մեր իրավապահ մարմիններից մեկն է՝ շուտափույթ բացահայտել հանցագործությունը:
Լևոն Փանոսյան