Վեհափառն ասավ- պալիտ եղանք, մնաս բարո՜վ
Блог
Անց եմ կենում, շուրջս- մարդիկ,լրագրողներ հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս կայքերն են աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,-
Շվեյցարիո զնդաններում ունեցվածքդ քիփլիկ դասար:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար պիտ աղոթեմ Աստծուն հիմի՝
Երբ մարդ չիդե՝ փող պահելու համար այսու էլ ուր դիմի:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի-
Ես- բարեպաշտ ու շինարար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի-
Իմ բարձր, հին ու աստղային օֆշորների ճանապարհով...
Ու էլ ամե'ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Չէ՞ որ հիմա ի պաշտոնե սաղ մեղքերը ես եմ ներում,
Թե Նավասարդ Կճոյանին տեսնեք բանկի տարածքներում-
Ասե'ք նրան՝ Վեհափառն ասավ- պալիտ եղանք, մնաս բարո՜վ...
Վարուժան Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը