ՀՀ ներքին և արտաքին պարտքը նվազել է
Блог
Հայաստանի արտաքին պարտքը տարեվերջին կազմել է 3 մլրդ 785 մլն դոլար։ Այն դեպքում, երբ տարեսկզբին 3 մլրդ 899 մլն դոլար էր։ Ինչպես տեսնում ենք տարվա ընթացքում արտաքին պետական պարտքը կրճատվել է 114 մլն դոլարով։
Հաշվի առնելով տարեվերջի տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակը, որը ստեղծվել է միջազգային շուկայի անկայունությունից` կանխատեսելի էր, որ նվազումը կարող է լինել ոչ այսքան նկատելի, սակայն արտաքին պարտավորությունները կրճատվեցին 45,5 մլն դոլարով։
Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկին,ապա պարտքի նվազումը կազմեց 68,5 մլն դոլար։
Անցած տարի արձանագրվեց ոչ միայն արտաքին, այլեւ ներքին պարտքի կրճատում։ Եթե տարեսկզբին ներքին միջավայրից ներգրավված ֆինանսական միջոցների ընդհանուր գումարը կազմում էր 674,2 մլն դոլար, ապա տարեվերջին այն 609,3 մլն դոլարի սահմաններում էր։ Ընդանուր առմամբ տարվա ընթացքում այն նվազել է 33 մլն դոլարով։
Պարտքի անկումը արձանագրվել է հիմնականում դեկտեմբերին։ Այդ ամսին ներքին պարտքը կրճատվել է գրեթե 55 մլն դոլարով։ Դա նշանակում է, որ տարեվերջին կառավարությունն իրականացրել է պետական պարտատոմսերի ակտիվ հետգնում։
Դավիթ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը