Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանը Գյումրիում է

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը փետրվարի 14-ին Գյումրիում հանդիպել է Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների հետ: Փաստաբանը, Արմենպրես-ի փոխանցմամբ, Գյումրի այցի ընթացքում հանդիպել է նաև տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Խոսելով սպանության տարբեր վարկածների մասին՝ փաստաբանը նշեց, որ քննության են ենթարկվում բոլոր վարկածները, այդ թվում նաև անհնար թվացող: «Չենք բացառում նաև ամենաքիչ հավանական վարկածը: Մենք դա պարտավոր ենք անել, որպեսզի կարողանանք անմիջական պատկեր ունենալ: Մեր բոլոր միջնորդություններն էլ հենց ուղղված են բազմակողմանությունն ապահովվելուն և դրդապատճառները պարզելուն՝ կա՞ անձնական ու այլ դրդապատճառ կամ չկա, արդյո՞ք սա պատահական ընտանքի ուղղված էր, թե՞ իրականում ավելի խոր արմատներ ունի, արդյո՞ք կասկածյալը միայնակ էր, թե չէ, ինչո՞ւ հագուստները թողեց, և եթե այդ սպանությունները վախի հետ էին կապված, ինչո՞ւ է մինչև վերջ փորձել երեխային վնասվածքներ հասցնել և դաժանությունը մինչև վերջ տարել է, այսինքն՝ բազմաթիվ հարցեր, որոնք խիստ էական են»,-նշեց Երեմ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ հարազատների հետ հանդիպումից հետո ինքը լինելու է նաև Ավետիսյանների տանը, հնարավորության սահմանում ուսումնասիրելու դեպքի վայրը, Պերմյակովի երթուղին՝ մինչև զորամաս, ապա Բայանդուր: «Պետք է կոնկրետ իմ աչքով տեսնեմ, նաև տեսանկարահանեմ: Իմ մոտ կոնկրետ հարցեր են առաջանում. եթե նույնիսկ չբացառենք ջուր խմելու վարկածը՝ ինչո՞ւ հենց այդ տուն: Դեպքի վայրը, հարակից տներն ուսումնասիրելով՝ գուցե կասկածներ առաջանան, որ ավելի քիչ խոչընդոտներով տուն կար, որտեղ կարող էր մտնել: Բազմաթիվ են հարցերը. օրինակ՝ այդ տնից մինչև Բայանդուր գյուղ ինչքանո՞վ է մատչելի անծանոթ մարդու համար: Կան բազմաթիվ մանր հարցեր գուցե այս պահին հնարավոր չէ անմիջապես բոլոր հարցերին պատասխաններ տալ, բայց բոլոր փաստերի համակցությունը բերում են նոր արկածների ու փաստերի: Մենք մեր կողմից օրենքով տված բոլոր քայլերը կանենք»,-նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ իրավահաջորդների հետ իրենք քննարկել են այս պահին ռուսական կողմին դիմել-չդիմելու նպատակահարմարության հարցը: «Այս պահին, այս փուլում, բոլորս միասնական գտանք, որ դեռևս դա նպատակահարմար չենք գտնում, համենայն դեպս, չենք էլ ուզում դիմել, որովհետև գտնում ենք ըստ էության անօրինակն է այս գործի ռուսական կողմի քննությունը: Այդ գործի քննությունը պետք է իրականացնի միայն հայկական կողմը, հետևաբար, հենց այդ նկատառումներից ելնելով, չենք դիմում իրենց, այլ պահանջում ենք, որ գործը փոխանցվի հայկական կողմին: Նաև միանշանակ ես հայտարարում եմ՝ որ կողմն էլ դատավարությունն իրականացնի, պետք է լինի հայերեն: Մենք դատավարությանը կմասնակցենք մեր մայրենի լեզվով , որովհետև այս ամենը պետք է հասանելի լինի մեր հասարակությանը, տուժողի իրավահաջորդներին: Դա մեր պահանջը կլինի»,-նշեց փաստաբանը: Խոսելով վարկածներից մեկի՝ Պերմյակովի միայնակ չլինելու մասին, փաստաբանը նշեց, որ այս պահին դա հստակ նշել հնարավոր չէ: «Այս պահին նշել, որ ինքը միայնակ չի եղել, չենք կարող, միևնույն ժամանակ անհնար է նաև բացառել կամ հաստատել հակառակը: Կան վարկածներ, որոնք պետք է ստուգվեն: Հարազատները այս պահին բացառում են, որ կա անձնական շարժառիթ, իրենք բացառում են՝ իրավունք ունեն, ես՝ որպես նրանց ներկայացուցիչ, բացարձակապես իրավունք չունեմ նաև այդ վարկածը բացառելու: Նշեմ, որ միջնորդությունները, որոնք ներկայացվել են նախաքննական մարմնին, բավա րարվել են, ընդ որում՝ կային գործողություններ, որոնք արդեն իսկ իրենց կողմից ձեռնարկվել էին՝ երթուղու տեսախցիկների առգրավում, հեռախոսների խոսակցությունների վերծանում, խլացուցիչի հետ կապված և այլ բնույթի հարցեր»,- նշեց Երեմ Սարգսյանը: Ի պատասխան այն հարցի, որ կասկածյալը ռոսական կողմի հսկողության տակ է, ինչպես կարող է հայկական կողմը լիրաժեք քննություն վարել՝ փաստաբանը նշեց. «Որպես մասնագետ կարող եմ ասել, որ ամեն դեպքում որոշակի խոչընդոտներ կլինեն, որովհետև չի կարող այնպես լինել, որ Պերմյակովը լինի ռուսական կողմի հսկողության տակ ու կատարվի լիարժեք քննություն: Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ հայկական կողմը հարցաքննություն կատարել է, որը նրա հետ կատարվելիք ամենակարևոր գործողությունն է: Բայց կան քայլեր, որոնք նոր պետք է արվեն: Արվում է, թե չի արվում, ես չեմ կա րող ասել: Մեզ այդ նյութերն այս փուլում հասու չեն: Կա որոշակի փուլ դա նախաքննության ավարտման փուլն է, երբ ամբողջ ծավալով իրավունք ունենք բոլոր նյութերը պատճենահանած ստանալու: Ամեն դեպքում այս պահին մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել, մենք կփորձենք մեր աչքով տեսնել դեպքի վայրը, մարդկանց հետ խոսել և այլն»: Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանն ավելացրեց, որ փաթեթ է նախապատրաստվում նաև Պերմյակովի սակավամտության փաստի ճշտման միջնորդության համար: «Կան որոշակի ծավալի տեղեկություններ, որ մենք կարող ենք ստանալ Ռուսաստանի Դաշնությունից, իսկ առավել արդյունավետ միջոցը քննչական մարմնի միջոցով միջնորդելն է»,-ավելացրեց փաստաբանը: Անդրադառնալով Ավետիսյանների իրավահաջորդների հետ կայացած հանդիպմանը՝ նա ասաց հետևյալը. «Քննարկեցինք մեր հետագա քայլերը, բոլոր հնարավոր փոխադարձ տեղեկատվությունը փոխանակեցինք, այն, ինչ ես գիտեի, ինչ իրենք գիտեին, և որոշեցինք մեր քայլերի հաջորդականությունը»,-հավելեց Սարգսյանը: Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև՝ յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու ‚ փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян