Ереван, 16.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

7 ֆուտբոլիստներ, ովքեր ազգային հավաքականներում ավելի հաջող են հանդես գալիս

Այսօր հիշում ենք այն ֆուբոլիստներին, ովքեր իրենց երկրի հավաքականներում ավելի վառ են հանդես գալիս, քան ակումբներում: Լուկաշ Պոդոլսկի, Գերմանիա Պոդոլսկու համար միշտ հատուկ է եղել ազգային հավաքականի հետ կապված թեման: Լինելով ծնունդով Լեհաստանից` նա հենց սկզբից է հակված եղել խաղալ այդ երկրի ազգային հավաքականում, սակայն 2003 թվականին լեհերի գլխավոր մարզիչ Պավել Յանասը ձևակերպեց հետևյալ միտքը.«Մեզ մոտ՝ Լեհաստանում, կան շատ բարձրակարգ հարձակվողներ, ինչու՞ հավաքականի կազմում վերցնել Բունդեսլիգայում հանդես եկող հարձակվողին, ով ուղղակի մի քանի հաջող հանդիպում է անցկացրել»: Արդյունքում Պոդոլսկին իրեն դրսևորեց Գերմանիայի հավաքականում: Ճիշտ է, Լուկաշի մոտ կարիերան այդքան էլ վատ չի դասավորվում՝ «Արսենալ», «Բավարիա» և հիմա արդեն «Ինտեր», այնուամենայնիվ, հենց հավաքականում է նա անցկացրել իր ամենավառ հանդիպումները: Ընդ որում, ազգային հավաքականում Լուկաշը միշտ անհատական նվաճումների է հասել: Մասնավորապես՝ Եվրո 2004-ում հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր, ով դարձավ Աշխարհի 2006 թվականի առաջնության 2-րդ լավագույն ռմբարկու և Եվրո-2008-ին տեղ գտավ մրցաշարի խորհրդանշական հավաքականում: Ռոն Վլար, Հոլանդիա Համաշխարհային ֆուտբոլի ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից մեկն է: Անընդհատ շրջանառվում են հոլանդացի պաշտպանի հանդեպ ցուցաբերած գրանդ ակումբների ուշադրության մասին լուրերը: Լուի վան Գալը նույնպես ցանկանում է տեսնել նրան «Մանչեսթր Յունայթեդում», սակայն, ինչպես տեսնում ենք, նա շարունակում է հանդես գալ մի ակումբում (Ասթոն-Վիլա), որտեղ բոլոր գծերը, ինչպես նաև պաշտպանությունը, մեղմ ասած, ցածր մակարդակի վրա են: Իսկ իրականում Ռոնը բարձրակարգ կենտրոնական պաշտպան է: Նա դա ապացուցեց անցած տարի` Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում: Նա Դենի Բլինդի հետ միասին կազպակերպեց հոլանդացիների խաղը, հսկեց Մեսսիին և շատերին: Ասամոա Գյան, Գանա Իհարկե, ինչպես «Ուդինեզեյում», այնպես էլ այլ ակումբներում, ֆուտբոլիստը բավականին արդյունավետ է գտնվել: Բայց նրա դերը ազգային հավաքականում մի քանի անգամ ավելի բարձր է ու կարևոր: Գյանը համարվում է աշխարհի առաջնությունների լավագույն աֆրիկացի ռմբարկուն. նրա ակտիվում 6 գնդակ կա գրանցված: Գանայի կազմում նա աչքի է ընկել 45 անգամ: Նա ակումբային մակարդակով 27 տարեկանից հանդես է գալիս ԱՄԷ առաջնության լավագույն թիմերից մեկում՝ «Ալ-Այնում», բայց նվաճումներն ամեն դեպքում լուրջ չեն դիտարկվում: Ջիովաննի դոս Սանթոս, Մեքսիկա «Երկրորդ Ռոնալդինյոն» արդեն 10 տարի է ինչ մեծ հույսեր է ներշնչում: «Բարսելոնայի» սանը 18 տարեկանում հանդես եկավ Իսպանիայի առաջնությունում: Թվում էր, թե նա շարք կկանգնի Մեսսիի, Ինիեստայի և այլ մեծագույն կատալոնական «երեխաների» կողքին: Այնուամենայնիվ, հարազատ ակումբում նրան չհաջողվեց վերածվել աստղի, տեղափոխվեց այլ ակումբներ, չգիտես ինչու մեկնեց Անգլիա և անհաջող աշխատանք ունեցավ այնտեղ. հիմա արդեն հաստատվել է «Վիլյառեալում»: Հանուն արդարության նշենք , որ մեքսիկացին համարվում է «դեղին սուզանավի» առաջատարներից մեկը: Ամեն դեպքում, հավաքականում նրա խաղը ավելի տպավորիչ է. նա Մեքսիկայի հավաքականի հետ միասին հաղթեց աշխարհի 2005 թվականի պատանեկան առաջնությունունը, ԿՈՆԿԱԿԱՖ-ի 2 գավաթ և Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերը: Ռոբերտ Վիտտեկ, Սլովակիա Մեկ մրցաշարի հարձակվող. հավատցեք, որ նա իր թոռներին պատմելու է ոչ թե համեստ «Նյուրնբերգում» անցկացրած տարիների, այլ հենց 2010 թվականի աշխարհի առաջնության մասին, որտեղ նա ոչ միայն խփեց աշխարհի առաջնությունների պատմության մեջ Սլովակիայի առաջին գոլը, այլ նաև աչքի ընկավ ևս 3 անգամ: Այդ թվում նաև դուբլի հեղինակ դարձավ Իտալիայի հավաքականի հետ հայտնի հանդիպման ժամանակ, որից հետո աշխարհի չեմպիոնները սենսացիոն կերպով լքեցին մրցաշարը: Նիկլաս Բենդտներ, Դանիա Արսեն Վենգերի կողմից հայտնագործված հարձակվողը միշտ չի արդարացնում իր վրա դրված հույսերը թե «Արսենալում», թե այլ ակումբներում: Նույնիսկ հիմա իր ներկայիս ակումբում՝ «Վոլֆսբուրգում», նա ամենևին առաջատարների թվին չի դասվում: Բայց միևնույնն է Նիկլասը անընդհատ հայտնվում է դեղին մամուլի առաջին էջերում՝ ամեն անգամ ընկնելով ինչ-որ անհարմար իրադրությունների մեջ: Չնայած այս ամենին, դանիական միապետությունը ինչպես միշտ գլխավորում է Լորդ Բենդտները: Նա իր հավաքականի անփոխարինելի կենտրոնական հարձակվողն է: Նույնիսկ 6 ամիս ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար հավաքականից հեռացված լինելուց հետո նա վերադարձավ: Ազգային հավաքականում 62 խաղում նա հեղինակել է 24 գնդակ, իսկ այդպիսի հաջողություններ նա ակումբներում չի ունեցել: Ֆերնանդո Տորրես, Իսպանիա 2011-ի հունվարին Տորրեսը ավարտեց իր ֆուտբոլային կարիերան ակումբային մակարդակով: Ծայրահեղ դեպքում, ֆուտբոլիստի տրանսֆերը դեպի «Չելսի» կարելի է գնահատել հենց այդպես: «Լիվերպուլը» լքելուց հետո նա լրիվ կորցրեց գոլային հոտառությունը: Հավանական է, որ նա այն կգտնի հարազատ «Ատլետիկոյում»: Ամեն դեպքում Տորրեսը հավաքականում իրեն զգում էր, ինչպես ձուկը ջրում: Եվ բանը նրանում չէ, որ նա խփեց Եվրո-2008-ի եզրափակչի հաղթական գոլը. այդ ժամանակ «Լիվերպուլում» նա նույնպես փայլում էր: Նույնիսկ ակումբային մշուշոտ ժամանակահատվածում Էլ Նինիոն ազգային հավաքականում ցուցադրում էր բարձր մակարդակի ֆուտբոլ: Ինչպես Եվրո-2012-ին այնպես էլ Կոնֆեդերացիայի գավաթի 2013 թվականի խաղարկությանը նա դարձավ լավագույն ռմբարկու: Աշոտ Մնացականյան Orer.am
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарииIDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbH