ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է համատեղ ուժերով պաշտպանել շրջակա միջավայրը, դրանով իսկ Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ պայմաներ ստեղծել էկոտուրիզմի զարգացման համար:
Համագործակցության շրջանակները իրենց մեջ ներառելու են նաև բնապահպանական ծրագրերի, միջոցառումների իրականացման հետևյալ ուղղությունները.
էկոլոգիական կրթության բարձրացման ուղղված միջոցառումների կազմակերպում և իրականացում,
էկոմթերք արտադրող փոքր և միջին ձեռնարկություններում աջակցություն արտադրանքի սերտիֆիկացմանն ուղղված աշխատանքների իրականացման գործընթացում,
աջակցություն գյուղացիական տնտեսություններին և էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում:
NABU-ի մասին
Գերմանիայի բնության պահպանության միությունը՝ «ՆԱԲՈՒ»-ն հիմնադրվել է 1899թ.-ին: Այն հանդիսանում է Գերմանիայի առաջին և բնապահպանական ասոցացիան:Ասոցիացիան իր մեջ ներառում է 520.000 անդամ և իր գործունեության ընթացքում ներգրավել է ավելի քան 37.000 կամավորների:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասին
Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ակբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը :
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդհամենը 12-ը:
Միացե՛քմեզհետևյալհղումներով՝www.acba.amwww.facebook.com/acbacreditagricolebankwww.twitter.com/acbacreditagricolebankwww.youtube.com/acbacreditadricolebank