Ереван, 21.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикам Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских повреждены Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшим Гроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в Ташкенте Библиотека Русской Общины Армении В КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страны Госдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по Ирану «Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе


INVEST ARMENIA 2015. աննախադեպ բիզնես ֆորում՝ Հայաստանում

BPA ընկերությունն INVEST ARMENIA ծրագրի շրջանակներում մայիսի 8-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում նախատեսում է կազմակերպել INVEST ARMENIA 2015 բիզնես ֆորում, իսկ սեպտեմբերի 25-27-ը INVEST ARMENIA բիզնես էքսպո, որոնց նպատակն է լինելու ներկայացնել մեր երկրի տնտեսության պոտենցիալը և ներդրումային հնարավորությունները՝ այդ կերպ խթանելով հայաստանյան բիզնես միջավայրի բարելավմանը: Lurer.com-ի թղթակիցը ֆորումի կազմակերպման և գաղափարի վերաբերյալ զրուցեց BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանի հետ: - Բիզնես ֆորումի շրջանակներում տեղի կունենա հայկական գինու, կոնյակի ցուցահանդես և համտես: Ֆորումին կմասնակցեն ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարներ, 22 երկրների առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ, 100-ից ավել սփյուռքահայ գործարարներ: Այցեր են կազմակերպվում հայաշատ համայնքներ, որտեղ էլ ներկայացվում է ծրագիրը: Այս պրոյեկտը ներկայացվում է նաև օտարերկրացի գործարարներին, քանի որ սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալ Հայաստանի տնտեսության պոտենցիալին և ներդրումային հնարավորություններին: Ուզում ենք ներկայացնել նաև այն առավելությունները, որին ԵՏՄ անդամակցությամբ կստանձնենք այս տարվանից: - Այսինքն՝ ֆորումը կարո՞ղ է կապող օղակ լինել Սփյուռքի և հայաստանյան գործարարների միջև: - Ոչ միայն սփյուռքահայ, այլև օտարերկրյա գործարարների: Մենք ունենք արդեն տարբեր երկրներից գործարարների հայտեր, որոնք ժամանելու են Հայաստան, մասնակցելու միջոցառմանը և նոր գործընկեր գտնելու մեր երկրում: - Իսկ հիմնականում ո՞ր ոլորտներին է վերաբերում ֆորումը: - Սննդարդյունաբերություն, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն և էներգետիկա, բարձր տեխնոլոգիաներ: Պետք է ասեմ, որ ծրագրի շրջանակներում նախատեսված է բիզնես էքսպո, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 25-27-ը: Այն բացառիկ է իր ձևաչափի մեջ, քանի որ միջոցառմանը մասնակցելու են ոչ միայն արդեն հաջողությունների հասած ընկերությունները, նաև նրանք, ովքեր ցանկություն ունեն իրենց ընկերություններն ամբողջությամբ կամ մասնակի վաճառել: Այսինքն՝ սա բացառիկ հնարավորություն է օտարերկրացիների համար ծանոթանալ Հայաստանի ներդրումային դաշտին և հնարավորություն ունենալ ներկայացված ընկերություններից մասնաբաժին կամ դրանք ամբողջությամբ գնել, և ոչ միայն համագործակցել: Կարևոր կետ է նաև, որ կազմակերպվում է միջազգային առևտրային ցանցերի ներկայացուցիչների այցը Հայաստան, որպեսզի հայ գործարարները, տեղում՝ Հայաստանում, հնարավորություն ունենան այդ միջազգային ցանցերին ներկայացնել իրենց արտադրանքը՝ մուտք անելու հեռանկարով: Մենք ունենք արդեն այդպիսի երկու ցանցի հետ համաձայնություն, ցանկը մեծանալու է, և աշխատանքները շարունակվում են, որպեսզի միջոցառումը լինի արդյունավետ: - Գործարարների հետաքրքրությունը մե՞ծ է ֆորումի հանդեպ: - Մենք դեռևս առաջին անգամ ենք հրապարակում ֆորումի մասին տեղեկատվություն, բայցևայնպես թերևս նախապես իրազեկված բոլոր գործարարները մեծ պատրաստակամություն են ցուցաբերել մասնակցելու միջոցառմանը: Այն քննարկվել և ողջունվել է պետական գերատեսչությունների կողմից, որոնք էլ հանդիսանում են այս միջոցառման աջակիցները` հանձինս նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի: - Ի՞նչ եք կարծում, ֆորումի շրջանակներում Հայաստանում կխթանվի՞ բիզնես միջավայրի ընդլայնումը, թե՞ ավելի շատ հայ գործարարները դուրս կգնան: - Մեր նպատակն է նորանոր ներդրումներ ուղղել դեպի Հայաստան: Ասեմ, որ միջոցառման շրջանակներում լինելու են բացառիկ ներդրումային առաջարկներ, որոնք երբևիցե չեն արվել: Սա է գրավականը, որ կարծում ենք, մեր միջոցառումը կստացվի և հաջողությամբ կպսակվի: - Ինչպե՞ս կարող են ֆորումին մասնակցել հետաքրքրված գործարարները: - Ցանկացողները կարող են դիմել BPA ընկերություն և նախապես ձեռք բերել տոմսեր, հետաքրքրության դեպքում՝ կարող են մասնակցել միջոցառմանը կից կազմակերպվող ցուցահանդեսին, որտեղից էլ կարող են ստանալ տեղեկատվություն: - Խոսենք հեռանկարի մասին, ֆորումից հետո ի՞նչ է սպասվում: - Ֆորումից հետո նախատեսվում է էքսպոն: Միջոցառման շրջանակներում ունենալու ենք երկխոսության տաղավար, որտեղ նախապես գրանցված են լինելու հանրության համար մեծ կարևորություն ներկայացնող մարդիկ, որի շրջանակներում վերջիններս կարող են առերեսվել միմյանց հետ և բարձրացնել իրենց հուզող բոլոր հարցերը: Ունենալու ենք նաև բիզնես-նախագծեր ներկայացնելու տաղավար, որտեղ ցանկացած անձ կարող է ներկայացնել իր բիզնես գաղափարը, իսկ գործարարները հետաքրքրվածության դեպքում կկարողանան ֆինանսավորել դրանք, որի արդյունքում կարող են ի հայտ գալ նոր բիզնես մոդելներ:
Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрд