Մեդվեդևն իր չստացված այցով խառնեց մեր ընդդիմության արևմտամետ հատվածի պլանները
БлогՄեդվեդևը՝ իր չստացված այցով խառնեց մեր ընդդիմության արևմտամետ հատվածի պլանները: Նրանք որոշել էին Մեդվեդևի այցի օրը բողոքի ցույց կազմակերպել՝ ընդդեմ Ռուսաստանի ու հիմա չգիտեն, թե ինչ են զեկուցելու Իսակովի պողոտայի վրա գտնվող դեսպանատանը նստած իրենց գլխավոր հովանավորին, բայց կարծես թե էքսպրոմտ որոշում է հասունանում և իրենց հանրահավաքը անելու են սեպտեմբերի 3-ին՝ Սերժի պատմական որոշման տարելիցին:
Նման հավաքը ննրանց իրոք օդի ու ջրի պես պետք է, որովհետև ընդդիմության ընդգծված արևմտամետ հատվածը սպառել է գրեթե ողջ վստահության ռեսուրսը ու ինչ որ հրապարակային գործողություն է պետք՝ սադրանքներով հագեցած, որպեսզի պոպուլիզմով ու միֆերով մի քիչ տեղները պնդացնեն: Բացի դրանից, գալիք հանրահավաքը կլինի սպասվող փողոցային ակցիաների գլխավոր փորձը: Թեզ երը կլինեն ընդդեմ ԵՏՄ-ի, հօգուտ ԵՄ-ի, դե իսկ ավելի պոպուլյյար դարձնելու համար անպայմանորեն կշահարկվի Նազարբաևի դուրս տված անհեթհեթությունը Արցախի մասին ու աստիճանաբար սլաքները կթեքեն նրա վրա, որ եթե մտնենք ԵՏՄ՝ կկորցնենք Արցախը, փրկենք Արցախը, իսկ միակ փրկությունը՝ ԵՄ-ի հետ ասոցացումն է կամ էլ ինչ որ այլ ֆորմատի համագործակցություն:
Մի խոսքով, եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ իրավիճակը մեկին-մեկ կրկնում է Մայդանի նախօրեն ու եթե ես ճիշտ եմ, ապա մեր մայդանն էլ կսկսվի գրեթե նույն թեզերով ու պահանջներով, ինչ Մայդանը:
Գեղամ Ասլամազյանի ֆեյսբուքյան գրառումից