Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանը Հարավային Կովկասի անվտանգության և կայունության հիմնական երաշխավորն է. Մելիք-Շահնազարյան

Միանշանակ է, որ թե Եվրասիական տնտեսական միությունը, և թե Եվրոպական միությունը Հարավային Կովկասում հետապնդում են քաղաքական և տնտեսական շահեր: Այս շահերի համատեքստում երկու կողմերն էլ պատրաստ են գործակցելու տարածաշրջանի պետությունների հետ: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ավելացնելով նաեւ, որ այդ համագործակցությունը հաճախ բարձր մակարդակի վրա է դրված: «ԵԱՏՄ-ի պարագայում Հայաստանն արդեն կառույցի անդամ է, եւ դրա շնորհիվ այն նաեւ տարածաշրջանային կառույց է, այսինքն՝ Հարավային Կովկասում գտնվող և գործող կառույց է: Եվրամիությունը շատ բարձր մակարդակի գործակցություն ունի և Վրաստանի, Հայաստանի, և այնուհետև Ադրբեջանի հետ: Տնտեսական տեսանկյունից Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները և, ընդհանրապես, այդ երկրի տարանցիկ հնարավորությունները բավական լուրջ հետաքրքրություն են ներկայացնում Եվրասիական միության համար, հատկապես՝ կառույցում գործող միջազգային կազմակերպությունների համար»,-նշել է նա: Ադրբեջան՝ նավթ, Հայաստան՝ աշխարհագրական լավ դիրք, աշխարհաքաղաքական այս գործոններից ո՞րն է ավելի կարեւոր՝ քաղաքագետը կարծում է, որ դրանք փոխկապակցված հետաքրքրություններ են: Քանզի, առանց կայունության և առանց տարանցիկ հնարավորությունների՝ Ադրբեջանի նավթն ու գազն արժեքավոր կլինեին բացառապես Ադրբեջանի կամ գուցե հարակից մեկ- երկու երկրի համար: «Այսօր կա հնարավորություն ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Կասպից ծովի ավազանից նավթ և գազ տանելու Արևմուտք, ընդ որում, շրջանցելով Ռուսաստանը, և այս տեսանկյունից, իհարկե, զուտ տարանցիկ լինելու հանգամանքն Արևմուտքի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Ադրբեջանի նավթն ու գազը»,-համոզմունք է հայտնել քաղաքագետը: Ավելին, այս համատեքստում, պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի էներգետիկ պաշարներն այդքան էլ մեծ չեն՝ Եվրոպային հետաքրքիր լինելու համար, բայց Մելիք-Շահնազարյանն ընդգծում է, որ եթե դրանց գումարվում են թուրքմենական և ղազախական ռեսուրսները, ապա տարածաշրջանը միանգամայն այլ նշանակություն է ստանում Արևմուտքի համար: Այն դիտարկմանը, թե ինչո՞վ է Հայաստանը հետաքրքիր գերտերությունների համար, քաղաքագետը պատասխանել է՝ Հայաստանը Հարավային Կովկասի անվտանգության և կայունության հիմնական երաշխավորն է տարածաշրջանում: «Առանց այդ անվտանգության և կայունության որևէ տնտեսական և, հատկապես, էներգետիկ պրոյեկտ մեր տարածաշրջանում չէր կարող իրականություն դառնալ և կմնար ընդամենը բարի ցանկությունների մակարդակում: Բայց Հայաստանն այսօր ապահովում է այդ անվտանգությունը, ինչից ֆինանսապես շահում են հիմնականում Ադրբեջանը և Վրաստանը, իսկ նոր վերջում՝ մենք»,-նկատել է նա: Բացի ընդհանուր անվտանգության խնդիրների ապահովումից՝ Հայաստանն ունի նաեւ զսպող մեծ ներուժ տարածաշրջանի այլ պետությունների ակտիվությունը կասեցնելու համար: «Եթե դիտարկենք մեր երկիրը Եվրոպայի տեսակետից, ապա Հայաստանն այն պետությունն է, որը, ըստ էության, թույլատրում է Արևմուտքին լուծել Թուրքիայի ակտիվության խնդիրը և Հարավային Կովկասում, և Մերձավոր Արևելքում, և հատկապես՝ Եվրամիություն նրանց ձգտումներին: Այսինքն, հայկական գործոնը՝ որպես զսպող մեխանիզմ, որպես գործիք շատ թանկ արժե Արևմուտքի համար»,-վստահեցրել է քաղաքագետը: Ինչ վերաբերում է այս հարցին Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի տեսանկյունից նայելուն, ապա «այստեղ Հայաստանի դերակատարումն ավելի շատ է բարձրանում, քանի որ Ռուսաստանի պես կայսրությունները պետք է ունենան հենման կետեր հարակից տարածաշրջաններում, որպեսզի կարողանան կայուն լինել և գոյատևել և, փաստացի, Հայաստանն այդ հենման կետերից է»,-պարզաբանել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Արեւմուտք-Ռուսաստան ներկա լարված հարաբերություններն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա հարցին, քաղաքագետը նախ նկատում է, որ այդ հարաբերություններում արդեն դրական տեղաշարժ կա եւ ճգնաժամն աստիճանաբար հաղթահարվում է, հատկապես՝ եվրոպական երկրների հետ: Եւ երկրորդը՝ Հայաստանը տարիներ շարունակ կանգնած է եղել նման երկընտրանքի առջև, բայց մեր դիվանագիտությանը հաջողվել է պահել այդ փոխադարձ հետաքրքրությունը և վստահությունը երկու կողմի հետ էլ: «Եւ քանի դեռ հակամարտող կողմերից որևէ մեկը հնարավորություն չի ունեցել ամբողջությամբ հոգալու Հայաստանի հոգսերը՝ և տնտեսական, և քաղաքական, և հատկապես անվտանգության, ապա որեւէ պահանջ հայկական կողմի առջեւ երբեք ոչ մեկը չի դրել: Հիմա մենք ԵՏՄ անդամ ենք, բայց դա չի նշանակում, որ Եվրամիության հետ մեր հարաբերությունները պակասում են, ամենևին էլ ոչ, այլ հակառակը»,-ընդգծել է քաղաքագետը եւ հավելել, որ այժմ ՀՀ արտգործնախարարությունն աշխատում է ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրելու ուղղությամբ:
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян